Վերջին շրջանում DJ Վակցինային հաճախ  չենք  տեսնում  էկրաններին, նրանից չենք լսում նորություններ, վերջինս վաղուց որպես դիջեյ չի ներկայացել հանրության լայն շրջանակներին, ինչն էլ երկրպագուներին  անհանգստության տեղիք է տվել: Life.panorama.am-ը DJ Վակցինայից ճշտեց՝ որն է լռության պատճառը և ինչով է նա այժմ զբաղված:


Վակցինան դեռ  ավելի վաղ  հայտնել էր, որ ինքն աշխատում է սոցիալական ոլորտում, պարզվում է՝ նրա համար այդ գործն այժմ առաջնային է. «Տարիքի հետ ոչ թե ծերացել, այլ մի փոքր այլ կերպ եմ սկսել նայել կյանքին, փոխվել են արժեքները:  Այնուամենայնիվ, ես դիջեյությունը չեմ թողել, այն մնում է իմ հոբբին, հաստատ կշարունակեմ դրանով զբաղվել»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց Վակցինան՝ հավելելով, որ ինքը որպես դիջեյ հանդես է գալիս տարբեր համերգների և կորպորատիվ միջոցառումների ժամանակ:



Շարունակությունը` այստեղ: