Life.panorama.am-ը գրում է.


Ցանկանո՞ւմ եք ավելի բաց երանգ հաղորդել ձեր մաշկի գույնին, ապա հետևեք մեր խորհրդին: Ներկայացնում ենք տնային պայմաններում կարմիր հաղարջից պատրաստվող դիմակ, որը կօգնի սպիտակեցնել մաշկը:


Անհրաժեշտ է վերցնել կարմիր հաղարջ, ավելացնել 1 թեյի գդալ մեղր: Լավ խառնել, այնպես որ միասեռ զանգված դառնա: Խառնուրդը քսել դեմքին և պահել 30 րոպե: Այնուհետև դեմքը լվանալ հատուկ հեղուկով, որի համար անհրաժեշտ է կիտրոնի հյութը խառնել ջրի հետ: