BlogNewz.am-ը գրում է.


Գոյություն ունեն բնական նյութեր, որոնք պայքարում են ալերգիաների դեմ, և որոնք կարելի է ընդունել սննդի միջոցով՝ խուսափելով դեղորայքից: Հակալերգիկ այդպիսի նյութեր են օրինակ ատոցիանինը, կուկումինը, հեսպերետինը և կերցետինը: Իհարկե այս անունները մտապահելու կարիք չկա, սակայն կարևոր է հիշել և սննդակարգի մեջ օգտագործել այն մթերքները, որոնք հարուստ են այդ նյութերով:


 ♦ Անտոցիանինով հարուստ սննդամթերք - Այս նյութով հարուստ սննդամթերքը հիմնականում մանուշակագույն-կարմրավուն գույն են ունենում: Այսպիսի մթերքները բնական հակաբորբոքային հատկություն ունեն: Անտոցիանինով հարուստ են օրինակ՝ բազուկը, հատապտուղները, կեռասը, մանուշակագույն ու կարմիր խաղողը և այլն:


♦ Հեսպերիդինով ու հեսպերետինով հարուստ սննդամթերք - Հեսպերետինն ու հեսպերիդինը գրեթե նույնական են, պարզապես վերջինս կապակցված է շաքարի մոլեկուլի: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս նյութերը բնական հակաօքսիդանտ, հակաբորբոքային, հակակարցինոգեն  ազդեցություն ունեն, ինչպես նաև իջեցնում են խոլեստերինն ու պաշտպանում արյան անոթները վնասվածքներից: Սրանից բացի այս նյութերը պայքարում են ալերգիաների դեմ: Իսկ հեսպերետին ու հեսպերիդին կարելի է գտնել կանաչ բանջարեղենի մեջ, ինչպես նաև ցիտրուսային այնպիսի մրգերի մեջ ինչպիսին նարինջն ու կիտրոնն են՝ հատկապես դրանց սպիտակ մասը: Սակայն եթե ալերգիան հենց ցիտրուսային մրգերից է, ապա բնականաբար պետք է խուսափել դրանցից:

 

Շարունակությունը` այստեղ: