Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան  իր էջում  երկրպագուների հետ ուրախալի նորությամբ է կիսվել: Երգչուհին գրել է. «Իմ թանկագիններ, կարոտագին ողջունում եմ ձեզ ինձ համար ուրախալի նորությամբ. «ԻՆՁ ՉՍՊԱՆԵՍ»ը 24-օրում ունի 1.000.000 դիտում. սա հերթական ռեկորդն է, որ մենք սահմանեցինք միասին։ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ…»։