ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների և Նյու Յորքում գործող «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (COAF) համագործակցության արդյունքում հիմնադրամի «Իմ թատրոն» ինտերակտիվ թատերախումբը հայրենասիրական բեմադրություններով հանդես կգա ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերում:

 

ԼՂՀ-ում կայանալիք հյուրախաղերի շրջանակում նախատեսված են նաև թատերախմբի պատանի անդամների հանդիպումները զինվորների և սպայական անձնակազմի հետ՝ նպատակ ունենալով ուսուցողական զրույցների միջոցով ընդգծել զինվորական ծառայության առաքինի դերն ու դաստիարակչական նշանակությունը մատաղ սերնդի համար: