Երգիչ Ռազմիկ Ամյանը պատրաստվում է աշնանը թողարկել իր հերթական ձայնասկավառակը՝ «Սիրել եմ, սիրում եմ, կսիրեմ» նախնական անվամբ: Մոտ ժամանակներում երգչի ձայնասկավառակում ներառված  հեղինակային երգերից մեկի հիման վրա կներկայացվի տեսահոլովակ:

 

«Այս նոր ալբոմում հիմնականում ներառված կլինեն ռիթմիկ երգեր: Դրանցից կառանձնացնեմ «Ղարաբաղը մերն է» հայրենասիրական  երգը, որը կներկայացվի մոդեռն մատուցմամբ: Այս երգի հիման վրա ևս առաջիկայում կնկարահանվի հետաքրքիր մի տեսահոլովակ»,-Life.panorama.am-ին տեղեկացրեց Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը՝ հավելելով, որ այդ երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը:

 

 

Շարունակությունը` այստեղ: