Էվելին Իլվեսին՝ Էստոնիայի նախագահի կնոջը, բռնեցրել են տղամարդու հետ Տալլինի սրճարաններից մեկում համբուրվելիս: Սկանդալային լուսանկարներն ու տեսանյութը տարածվել է Kroonika հանդեսի միջոցով:

 

«Էստոնիայի առաջին տիկինը՝ մոռանալով իր՝ ամուսնացած լինելու մասին, Տալլինի սրճարաններից մեկում համբուրվել է երիտասարդ տղամարդու հետ, որից հետո գրկախառնված պարել նրա հետ»,- տեղեկացնում է Kroonika-ն:


Օգոստոսի 6-ի երեկոյան Komeet սրճարանում տոնակատարություն է տեղի ունեցել: Նախագահի 47-ամյա տիկնոջ համար սեղան է պատվիրվել: Առավոտյան հրավիրվածները սկսել են ցրվել, իսկ Իլվեսը շարունակել է պարել երտասարդի հետ:

 

Նախագահ Տոմաս Հենդրիկ Իլվեսն այդ օրն Էստոնիայում է եղել: Ոչ նա, ոչ էլ նախագահի աշխատակազմը չեն մեկնաբանել իրադարձությունը: