ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը օգոստոսի 1-14-ը մասնակ ցել է շվեյցարական Դավոս քաղաքի մեծ համբավ ունեցող միջազգային երաժշտական փառատոնին: Հայ անվանի կոմպոզիտորն եղել է փառատոնի «Composer in Residence»-ը՝ պատվավոր հեղինակը, ում ստեղծագործությունները գերակշռում են փառատոնի համերգներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ընդգծեց, որ Դավոսի փառատոնին մշտապես մասնակցում են անվանի արվեստագետներ ու երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից:  


«Փառատոնը տարիների պատմություն և միջազգային մեծ համբավ ունի: Այստեղ հանդես են գալիս բազմաթիվ մեծանուն երաժիշտներ և կոմպոզիտորներ: Սովորաբար ամեն տարի փառատոնը «Composer in Residence» կարգավիճակով նշանավոր մի կոմպոզիտորի է հրավիրում, ում ստեղծագործությունները գերակշիռ տեղ են զբաղեցնում փառատոնի ծրագրերում  և դրանց շուրջ են ձևավորվում փառատոնի համերգները (ի դեպ, տարիներ առաջ այս փառատոնին մասնակցելու հրավեր էր ստացել Արամ Խաչատրյանը): Այս տարի համերգային ծրագրերում մեծ տեղ է տրվել իմ գործերին»,-նշեց Մանսուրյանը:

 

ՀՀ ժողովրդական արտիստը խոստովանում է՝ նախկինում ստեղծած իր գործերը լսելու սովորություն չունի: «20-30 տարի առաջ գրած գործերս լսելը, դրանց խորքերն ու այդ ժամանակների շունչն ապրելը մեծ հուզմունք էին ինձ պատճառում: Լարային կվարտետի համար գրած գրեթե բոլոր իմ գործերը հնչեցին Դավոսի տարբեր համերգասրահներում: Երբ Ֆինլանդիայի «Meta 4» լարային քառյակը փորձին նվագեց իմ Երկրորդ կվարտետը, ինձ թվաց, թե  երաժիշտները վաղուց գիտեն իմ այս գործը, սակայն պարզվեց, որ առաջին անգամ են նվագում: Ես հիացած էի»,-նշեց նա:

 

Շվեյցարիայում հնչել են Տիգրան Մանսուրյանի բազմաթիվ ստեղծագործությունները: Դրանց կատարմանը մասնակցել են հայտնի «Meta 4» լարային քառյակը Ֆինլանդիայից, «Cavatine» քառյակը Ֆրանսիայից, «Schumann» քառյակը Գերմանիայից, «Trio Rafale» եռյակը Շվեյցարիայից: Փառատոնի մասնակից, անվանի ջութակահար Իլյա Գրինգոլցը կատարել է Մանսուրյանի Ջութակի առաջին կոնցերտը: Հնչել են նաև կոմպոզիտորի «Agnus Dei» («Գառն Աստծոյ») և «Con anima» («Հոգվով իմոյ») կամերային գործերը, ինչպես նաև ալտի և հարվածային նվագարանների համար գրված մի շարք ավ ելի փոքր ծավալի ստեղծագործություններ:

 

«Իմ Առաջին կվարտետը նվագեց ֆրանսիական քառյակը: Շատ լավ նվագեցին, հիացած էի: Պարզվեց, որ առաջին անգամ չեն հնչեցնում այս գործը, մինչ այդ նվագել էին Ֆրանսիայում, և մամուլը բարձր է գնահատել կվարտետը: Երկրորդ և Երրորդ կվարտետների կատարումները ևս ապշեցուցիչ էին»,-նշեց Մանսուրյանը:

 

Բացի այդ, շվեյցարական երգչախմբի կատարմամբ հայերեն բնագրով հնչել է կոմպոզիտորի՝ չարենցյան «Արվեստ քերթության» խմբերգերի շարքը` արդի խմբերգային արվեստի նշանավոր դեմքերից մեկի` Անդրեաս Ֆելբերի ղեկավարությամբ:

 

«Ֆելբերի հետ ստեղծագործական հանդիպումն ինձ համար մեծ երջանկություն էր: Նրա հետ հավանաբար նորից կաշխատենք: Գիտե՞ք, երգչախումբը, հայերեն լեզվին չտիրապետելով հանդերձ, բնագրով Չարենց էր երգում մաքրամաքուր հնչողությամբ: Ինձ համար մեծագույն ուրախություն էր, որ չարենցյան այս շարքը ներկայացվեց այդ իրադարձությանը: Ուրախանում էի, երբ ինձ ասում էին, թե չարենցյան շարքի այս կատարումը փառատոնի գագաթնակետը կարելի է համարել: Երգչախմբի ցանկությամբ և լսարանի պահանջով  այս գործից հատվածներ հնչեցին ևս երկու համերգներում»,-նշեց Մանսուրյանը:

 

 Հայ կոմպոզիտորի գործերը այդ օրերին եղել են եւրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ինԲեյրութումՀայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջանուր բնակություն է 

հաստատել իրենց ընտանիքըՄանսուրյանի կամերայինև գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել 

են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանումբարձր գնահատվել իրենց 

գեղարվեստական անկրկնելիությանբոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվՆորագույն 

միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էրով կոմպոզիցիոն 

ժամանակակից հնարքներ ներմուծ եց հայ երաժշտություն։ 

Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում ԼոնդոնումՓարիզումՀռոմումՄիլանումՎիեննայումՄոսկվայումՎարշավայումՆյու-ՅորքումԼոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։  

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի 

համար՝ «Նռան գույնը», «Կտոր մըերկինք», «Մենք ենքմեր սարերը», «Ճերմակ անո ւրջներ», «Հին օրերի երգը» և այլն:

 

Ռոզա Գրիգորյան