Life.panorama.am-ը գրում է.


Ջեկ Լոնդոնը` Ջոն Գրիֆֆիտ Չեյնին, ծնվել է 1876 թ.-ի հունվարի 12-ին: Եղել է ամերիկացի գրող, լրագրող և հասարակական գործիչ։ Հայտնի ստեղծագործություններից են «Նախնիների կանչը», «Սպիտակ Ժանիքը», Քլոնդայկի և Ոսկե տենդի մասին պատմվածքները։ Ջեկ Լոնդոնը արհմիությունների, սոցիալիզմի և բանվորության վառ կողմնակիցներից էր և գրել է այդ թեմաներին նվիրված մի քանի մեծ գործեր, ինչպիսիք են «Երկաթե կրունկ» մռայլ վեպը և «Անդունդի մարդիկ» գիտահանրամատչելի բացահայտումը: Ջեկ Լոնդոնը մահացել է 1916 թ.-ի նոյեմբերի 22-ին:

 
1. Ավելի լավ է ես մոխիր լինեմ, քան փոշի: Ավելի լավ է իմ բոցը մարվի կուրացուցիչ բռնկումով, քան բորբոսն այն խեղդի:
 
2. Գեղեցկությունը բացարձակ է: Մարդկային կյանքը, առհասարակ ողջ կյանքը ենթարկվում է գեղեցկությանը: Գեղեցկությունը տիեզերքում գոյություն է ունցել դեռ մարդուց առաջ: Գեղեցկությունը տիեզերքում կմնա, երբ մարդը մահանա, բայց ոչ հակառակը: Գեղեցկությունը կախված չէ կեղտի մեջ թավալվող ողորմելի մարդուց:
 
3. Ցույց տվեք ինձ դաջվածքով մարդու, և ձեզ ցույց կտամ հետաքրքիր անցյալով մարդու:
 
4. Եթե պարզ եք մտածում, պարզ էլ կգրեք, եթե ձեր միտքն ունի արժեք, ձեր ստեղծագործությունն էլ արժեքավոր կլինի:

 

Շարունակությունը` այստեղ: