ESem.am-ի ընթերցողներից մեկն օրերս սրտնեղած նամակ էր գրել մեզ, թե երգիչ Միհրան Ծառուկյանն արգելափակում է այն երկրպագուներին, ովքեր գրել են, որ իր նոր լուսանկարն այնքան էլ հաջող չէ և խնդրել էր Միհրանից պարզել՝ ինչու: Հավատարիմ մնալով մեր ընթերցողների նամակներն անպատասխան չթողնելու սկզբունքին՝ կապ հաստատեցինք Միհրանի հետ, ով արդեն տեղյակ էր այս մասին:

 

 

«Կան մարդիկ, ովքեր հետևում են պաշտոնական էջիս, սակայն չգիտեմ, թե ինչու են արգելափակել այդ մարդուն: Ես արդեն ասել եմ, որ շտկեն դա, քանի որ դեմ եմ բացասական մեկնաբանություն գրողներին արգելափակելուն,- ասաց երգիչն ու հավելեց, որ հազվադեպ են արգելափակում որևէ մեկին: -Զգուշացրել եմ, որ անգամ բացասական կարծիք հայտնողներին չարգելափակեն, միայն ծայրահեղ դեպքերում են դիմում այդ քայլին: Չգիտեմ՝ ինչո՞ւ է այս անգամ այդպես ստացվել»: Ըստ երգչի՝ իր էջում բացասական մեկնաբանություններն էլ չեն ջնջում: «Ջնջվում են միայն կոռեկտության սահմաններն անցնող քոմենթները»,- նշեց նա:

Երգիչը հայտնեց, որ շաբաթը մեկ անգամ մի քանի ժամ տրամադրում է երկրպագուների նամանկներին պատասխանելու համար: «Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ իր փոխարեն ուրիշը պատասխանի նամակներին: Իմ էջին էլ էր մի աղջիկ նամակ գրել այդ մասին ու այդպես իմացա, որ մի երկու հոգու արգելափակել են»,- ասաց Միհրանը:

 

 

Ինչ վերաբերում է երգչի նոր կերպարով լուսանկարին, որն էլ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, Միհրանը նշեց, որ մորուք պահել է ոճաբաններ Արայիկ Գաբաջյանի և Դիանա Շատվերյանի հորդորով: «Ինձ համար էլ էր անսովոր ու մի քանի օր չէի հարմարվում: Հիմնականում դրական կարծիքներ են եղել, թեև ոմանց համար դա անսովոր էր: Կարճ ժամանակ եմ եղել այդ կերպարով, նոր ֆոտոշարք եմ անցել ու սափրվել:) Հիմա կրկին իմ կերպարով եմ»,- ասաց երգիչը: