Bravo.am-ը գրում է.

 

 

Հունիսի սկզբին «Շանթ»-ի եթերում մեկնարկեց «Պարահանդես» նախագծի 4-րդ եթերաշրջանը: Մոտ երկու ամիս ընթացած նախագծի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու եվրոպական եւ լատինաամերիկյան պարային համարներ, թեմատիկ համերգներ` հայտնի ու սիրված մարդկանց մասնակցությամբ: 

 
Քրիստինա Հովակիմյանն ու Անի Ահարոնյանը
 


Նախագծի շրջանակում այս տարի պրոֆեսիոնալ պարողների հետ զույգ կազմեցին «Անցյալի ստվերներ» սերիալից  Իննա Խոջամիրյանը, Սոնա Վարդանյանը, Արաքսյա Կետիկյանը, Ալիկ Հակոբյանը, Կարեն Ասլանյանը, “Քաղաքում”-ից Սոնա Մաթեւոսյանը, Գեւորգ  Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդական երգիչ 3»-ի ֆինալիստ Եվա Եգանյանը, «Ժողովրդական երգիչ 4»-ի մասնակից Արսեն  Ասատրյանը, «Իքս Ֆակտոր 2»-ից Գեւորգ Հարությունյանը եւ Լեւոն Արոնյանի ֆիլիպինուհի հարսնացուն` Արիանա Քաոլին:):



Կիրակի օրը կայացած եւ ուղիղ եթերում ցուցադրված գալա-համերգի ընթացքում հայտնի դարձավ հաղթող զույգի անունը: Սոնա եւ Գոգա, Իննա եւ Հարութ, Գեւորգ եւ Շուշան` հենց այս երեք զույգերը պայքարեցին նախագծի ողջ ընթացքում ու հայտնվեցին եզրափակչում: Բայց մինչ հաղորդավարներ Գրիգոր Աղախանյանն ու Անի Ահարոնյանը բարձրաձայնեցին հաղթողների անունները, հանդիսատեսը վայելեց տոնական համերգ, որն իր ելույթով բացեց ‘"Universal Dance Show Group"խումբը: 


Շարունակությունը` այստեղ: