Սերիալային դերասանուհի Տաթև  Սարգսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել գործընկերոջ՝ Նիկոլայ Եղիազարյանի հետ և մակագրել՝ «Շուտով»: Մեր ընթերցողներին հետաքրքրել էր՝ արդյոք նրանք նոր հեռուստասերիալում են նկարահանվում:  Գնալով հրապարակման հետքերով՝ ESem.am-ը Տաթևից պարզեց, որ իրականում խոսքը նոր հաղորդման մասին է:

 

 

Տաթևի փոխանցմամբ՝ «Անհայտ հասցե» անվանումն ունեցող հաղորդումը նոր նախագիծ է, որի նմանը հայկական հեռուստաեթերում չի եղել: «8 մասնակիցներս փորձություններով, դժվարություններով լի սպորտային ճանապարհ ենք անցել»,- ասաց Տաթևն ու հավելեց, որ ինքը բավականին շուտ է դուրս մնացել մասնակցությունից: «Փորձությունն ինձ համար շատ բարդ էր: Խնդիրն այն չէ, որ սպորտային պատրաստվածությունս էր քիչ, ուղղակի ես տրամադրված չէի մրցելու. բոլորը լսում էին խաղի կանոնները, ես ծաղիկներ էի հավաքում:)

 

Ամեն դեպքում կարծում եմ՝ անգամ այդ պարագայում հետաքրքրություն կար,  հեռուստադիտողները ինչ-որ գույն, համ ու հոտ կտեսնեն և չի հիասթափվի ինձնից: Ըստ իս՝ պոզիտիվ էր:)»,- նշեց դերասանուհին և տեղեկացրեց, որ հաղորդումը եթերում կլինի հոկտեմբերից: Տաթևի խոսքով՝ չի տխրել, երբ պարզվել է, որ դուրս է մնում խաղից,  միայն ափսոսել է, որ քիչ ժամանակ է անցկացրել ընկերների հետ:

 

 

Սերիալային դերասանուհուց պարզեցինք, որ  որպես պատիժ հասցրել  է մեկ գիշեր միայնակ անցկացնել վրանում: «Միայն միստիկան էր պակասում իմ կայնքում, դա էլ եղավ.. Կարծում եմ՝ դեռ երկար կհիշեմ այդ գիշերը»,- ասաց նա ու հավելեց, որ բավականին տպավորված է:

 

 

Տաթևը մեզ հայտնեց, որ ավելի վաղ զբաղվել է սպորտով. 2 տարի բասկետբոլ է պարապել, պարի է գնացել: Այժմ էլ նա հաճախում է հայկական ու վրացական պարերի: «Մեկ տարի է՝ որոշել էի պարի գնալ, սակայն միայն վերջերս գտա իմ ցանկություններին համապատասխան ուսուցիչ և վայր. արդեն 2 շաբաթ է՝ հաճախում եմ դասընթացների: Վաղուց էի երազում սովորել վրացական «լիզգինկա» պարել, հուսամ՝  դա կստացվի ինձ մոտ»,- ոգևորությամբ նշեց նա:

 

 

Ինչ վերաբերում է հեռուստանովելներում կրկին ներկայանալուն՝ Տաթևը հայտնեց, որ այս փուլում ունի առաջարկ, սակայն այն հստակ չէ, այդ իսկ պատճառով չի ցանկանում մանրամասնել: Երբ ամեն բան հստականա, առաջինը ESem.am-ին կպատմի նորության մասին:)

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը