Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր էջում  նոր լուսանկար է տեղադրել, ինչպես նաև հրապարակել է Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանից» հատվածներ՝ 

 

► Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:


► Գիտես…երբ շատ տխուր ես լինում, լավ է վերջալույսին նայելը:


► Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել: Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն...