«Մանկական Նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը Ղրիմում ամբողջ օրն անցկացնում է փորձասենյակում: Ղրիմից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը  նշեց, որ փորձերը շատ հագեցած են, և իրենք հաճույքով են աշխատում մրցույթի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինի հետ:


«Շատ գոհ եմ փորձերից, որովհետև Դավիթը շատ կենտրոնացած է: Դավիթը Ռևզինի սիրելի մասնակիցների թվում է, և մրցույթի գլխավոր ռեժիսորը շատ գոհ է նրանից: Ռևզինի համոզմամբ՝  երկրներ կան, որ «կիսապատրաստ» են ներկայացել մրցույթին, և լավ պատրաստված փոքրաթիվ մասնակիցներից է Հայաստանի ներկայացուցիչը: Փորձերի ընթացքում Ռևզինն ասել է, որ Դավիթը շատ պատրաստված է, շատ ընդունակ և լուրջ է վերաբերվում մրցույթին, ինչը չի կարող ասել այլ երկրների համար: Այս առումով ամեն ինչ շատ լավ է»,- նշեց Գրիգոր Կյոկչյանը:

 

Դավթի երաժշտական պրոդյուսերն ընդգծեց, որ առաջիկայում, բացի փորձերից, սպասվում են նկարահանումներ, վիճակահանության արարողություն, այնուհետև փոքրիկ երգիչ-երգչուհիները կմասնակցեն մարզական մրցումների:

 

«Ինքս հորդորում եմ Դավթին 22: 00-ից ուշ չքնել և արթնանալ առավոտյան 9-ին: Վերջին մի քանի օրերին կթույլատրեմ, որ Դավիթը փոքր-ինչ զվարճանա, սակայն մինչ այդ պետք է շատ լուրջ վերաբերվի մրցույթին, քանի որ եկել ենք այստեղ, որպեսզի լավ արդյունք ունենանք»,-ընդգծեց Կյոկչյանը:

 

Գրիգոր Կյոկչյանը հավելեց նաև, որ արդեն հստակեցվել են այն երգերը, որ պետք է կատարի փոքրիկը հեղինակավոր մրցույթում: «Որոշված է, որ առաջին՝ «Երկրի հիթի օր»-վա ժամանակ Դավիթը հանդես կգա Արտյոմ Հակոբյանի «Լուսավորական» երգով, որը ներկայացրել էր հայաստանյան «Մանկական Եվրատեսիլ»-ի  նախընտրական փուլում: Երկրորդ օրն, ամենայն հավանականությամբ, կհնչի Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգը: Այդ երգերն, ըստ մեր այսօրվա տվյալների, վերջնական են և կներկայացվեն մրցույթում»,-եզրափակեց երաժշտական պրոդյուսերը:

 

«Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը: «Մանկական նոր ալիք-2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, կանցկացվեն մրցանակաբաշխության, բացման ու փակման հանդիսավոր արարողություններ:

 

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարիԱռաջին մրցույթը տեղի է ունեցել 

2002 թվականին Յուրմալայում:Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և 

Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսածամեն տարիա  նցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ըորի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

«Մանկական նոր ալիք»-ի ընթացքին հետևում է

 Ռոզա Գրիգորյանը