ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ «Մանկական Նոր ալիք 2014» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 12-ամյա Դավիթ Վարդանյանը: Մի քանի օրից՝ օգոստոսի 5-ին, Դավիթը կմեկնի Արտեկ, որտեղ էլ օգոստոսի 16-18-ը կկայանա մրցույթը:

 

 

Դավթի երաժշտական պրոդյուսերը երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանն է, ով ESem.am-ին պատմեց, որ երգիչն արդեն ընտրել է երգերը, որոնցով ներկայանալու է: Որպես հայկական հիթ նրանք ընտրել էին Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ» Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» և Դավթի երգերից «Լուսավորական» երգերը: «Կազմակեպիչներն ընտրեցին հենց Դավթի երգը, թեև նախապես ասացին, որ հնարավոր է՝ փոխվի: Այս մրցույթում եղել են դեպքեր, երբ երգը փոխվել է վերջին օրով»,- ասաց Գրիգորը՝ հավելելով, որ որպես անգլալեզու երգ ընտրել են Բրունո Մարսի “Locked out of heaven”, Ադամ Լամբերտի “Whataya want from me” և Քելի Կլարքսոնի “Because of you” ստեղծագործությունները: Կազմակերպիչները նախապատվությունը տվել են Բրունո Մարսի երգին՝ նույն պայմանով:

 

 

Գրիգորը նշեց, որ այս մրցույթում շատ կարևոր է ոչ միայն լավ ելույթը, այլև փորձերի ընթացքը, հետաքրքիր ներկայանալը, երգը յուրովի մեկնաբանելը: «Կարծում եմ՝ Դավիթը մրցութային տեղ կզբաղեցնի, քանի որ նախընտրական փուլում շատ դրական խոսքեր են հնչել»,- ասաց պատանու երաժշտական պրոդյուսերը, ով կարևորեց նաև, որ Հայաստանի ներկայացուցիչն ընդգրկվի «Իգոր Կրուտո և մանուկներ» խմբում, որի համար ընտրվում են լավագույն մասնակիցները:

 

Դավիթը ջանասիրաբար պատրաստվում է մրցույթին:) Գրիգորի փոխանցմամբ՝ դեռ չգիտեն, թե ինչպիսին կլինի Դավթի ելույթը, քանի որ այս մրցույթում ամեն բան որոշում են կազմակերպիչնրը: Ամեն դեպքում Դավիթն այստեղ պարապել է պարուսույց Քրիստինե Հովակիմյանի հետ և պատրաստել է ելույթի իր տարբերակը:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյան