Հաղորդավար-ամուսիններ Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանը դեռ չեն հասցրել վայելել ամառային հանգիստը, սակայն ամեն բան դեռ առջևում է:) ESem.am-ի հետ զրույցում Յանան ասաց, որ հանգիստը կփորձեն կազմակերպել օգոստոսի կեսերին ու կմեկնեն ծովային որևէ երկիր:

 

 

 

«Նախորդ 2 տարիներին Բաթումի ենք գնացել, քանի որ պետք է մոտ լինեինք Հայաստանին, սակայն այս անգամ կփորձենք ավելի հեռու գնալ:)»,- ասաց հաղորդավարուհին՝ հավելելով, որ դեռ չեն որոշել, թե կոնկրետ ուր կգնան, հստակ է միայն այն, որ հանգիստը ծովափում են կազմակերպելու:

 

«Ես շատ եմ սիրում ջոր, թեկուզ առվակ լինի… ծովափին իսկապես կարելի է լիարժեք հանգստանալ,- ասաց Յանան ու խոստոնավեց, որ լողալ չգիտի: -Սուրենը կարողանում է լողալ, ես՝ ոչ, բայց նույնիսկ այդ պարագայում նախըտնրում եմ ծովափնյա հանգիստ»:

 

 

 

Զույգը դեռ չի որոշել դստերը՝ փոքրիկ Ադելին, տանելո՞ւ է հանգստի, թե՞ ոչ: «Նախորդ տարիներին Ադելին չենք տարել մեզ հետ: Մի կողմից շատ եմ ցանկանում, որ նա էլ դուրս գա երկրից, այլ միջավայրում լինի, մյուս կողմից՝ Ադելը դեռ փոքր է ու հաջորդ տարի չի հիշելու, թե այս տարի ինչպես է հանգստացել:

 

Միևնույն ժամանակ, երեխան միշտ մեծ ուշադրություն է պահանջում ու, անգամ, 1 օրով քաղաքից դուրս գնալիս իր հետևից ես վազվզում: Եթե մեզ հետ տանքենք, ես հազիվ թե հանգստանամ: Ամեն դեպքում դեռ երկմտում ենք»,- ասաց Յանան:

 

Հաղորդավարուհու խոսքով՝ հանգստի կմեկնեն օգոստոսի երկրորդ կեսին, քանի որ այս փուլում ամուսինն աշխատանքային բուռն շրջանում է. «Սուրենը զբաղված է մեր շինարարական ընկերության գործերով ու բավականին խիտ գրաֆիկ ունի»:

 

 

Յանայից տեղեկացանք, որ այս փուլում ինքն էլ է որոշակի աշխատանքներ անում, սակայն նա ցանկացավ այդ աշխատանքի բնույթը բացահայտել մի փոքր ուշ: «Զբաղվում եմ իմ հոբբիով, որն առաջիկայում նաև աշխատանք կդառնա:)»,- ասաց նա իսկ ESem.am-ի հարցին՝ ինքն է՞լ է որոշել դիզայներ դառնալ, պատասխանեց. «Մոտ է:)»: Յանան խոստացավ  այլ մանրմասներ հայտնել ավելի ուշ:


ESem.am