Aroxj.am-ը գրում է.

 

Կարծիք կա, որ օդորակիչը (կոնդիցիոներ) միայն սառեցնում է օդի ջերմաստիճանը: Բայց պետք է նշել, որ այն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Օդորակիչը ճիշտ օգտագործելը ոչ միայն կօգնի սառեցնել օդը, այլև կապահովի սենյակային անհրաժեշտ խոնավությունը, կչեզոքացնի փոշին: Չնայած այն բանին, որ այժմ օդորակիչներ կան գրեթե բոլոր վայրերում՝ գրասենյակներ, բնակարաններ, ժամանցի վայրեր, խանութներ և այլուր, այնուամենայնիվ քչերը գիտեն, թե երբ ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք իրենց առողջության վրա:

 

Շատերը կարծում են, որ այս սարքը վնասակար է օրգանիզմի համար և խուսափում են օգտագործումից, մյուսների կարծիքով էլ այն միայն հարմարավետություն է ապահովում և ոչ մի կերպ չի կարող վնասել առողջությանը: Aroxj.am-ը ներկայացնում է օդորակիչների դրական և բացասական կողմերը: Շատ հաճախ օդորակիչը կարող է դառնալ մրսածության պատճառ, ինչն էլ իր հերթին բերում է թոքերի բորբոքման:

 

Բարձր ջերմաստիճանի դեպքում էլ օդորակիչը իսկական փրկություն է սրտանոթային հիվանդություն ունեցողների համար, քանի որ նրանց մոտ բարձր ջերմաստիճանի դեպքում հիվանդությունն ավելի արագ է սրվում: Որպես կանոն, դա պայմանավորված է սենյակում սարքի սխալ տեղաբաշխմամբ:

 

Ամռանը խորհուրդ է տրվում օդորակչի ջերմաստիճանը կարգավորել այնպես, որ դրա և դրսի ջերմաստիճանի տարբերությունը լինի 4-6 աստիճան: Նույնը կարելի է ասել ձմռանը սարքն օգտագործելու համար: Չի կարելի շատ բարձր ջերմաստիճանով օգտագործել, քանի որ այս դեպքում էլ ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը:

 

Շարունակությունը` այստեղ: