Սերիալային դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն այս ամռանը դեռ չի հասցրել վայելել հանգիստը, սակայն առաջիկայում կլրացնի այդ բացը:Esem.am-ի հետ զրույցում նա նշեց, որ արդեն որոշել է` ուր է մեկնելու, սակայն չի ցանկանում բացահայտել, թե որ երկրում է հանգստանալու: «Միայն կասեմ, որ Վրաստան չեմ գնալու»,- ասաց նա և հավելեց, որ չի սիրում նախապես խոսել ծրագրերի մասին:

 

 

Ամեն դեպքում Ալինայից պարզեցինք, որ ծովափնյա երկրում է հանգստանալու, քանի որ ամառային հանգիստ ասելով հասկանում է ծովափնյա հանգիստ: «Ես լողալ չգիտեմ, քանի որ վախենում եմ ջրից, սակայն շատ եմ սիրում ծովը: Կարծում եմ` այն նյարդերը հանգստացնող հատկություն ունի»,- ասաց Ալինան` հավելելով, որ արևի տակ էլ շատ չի պառկում, քանի որ պետք է այնպես արևայրուք ընդունել, որ քեզ չվնասես:

 

 

Ալինան հանգստի է մեկնելու մոր և որդու հետ: Ըստ սերիալային դերասանուհու` նախընտրում է պասիվ հանգիստ. «Առօրյա կյանքում էլ չեմ սիրում ակումբներ, ակտիվ կյանք»:

 

Ալինան նշեց, որ սեպտեմբերից եթեր վերադառնալու մի շարք առաջարկներ ունի և՛ որպես դերասանուհի, և՛ հաղորդավարուհի: «Այժմ մտածում եմ, թե որ առաջարկը կընդունեմ»,- ասաց նա` հավելելով, որ այս շրջանում գեղարվեստական մի ֆիլմում էլ է նկարահյանվել, սակայն մանրամասներ հայտնել չի կարող:  


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը