Ինչպիսի՞ն է ձեր մարմնի կառուցվածքը


Եռանկյունի

Ուսերն ավելի նեղ են, քան կոնքերը, կուրծքը մեծ չէ, կոնքերը լայն են:  

 

Շրջված եռանկյունի

Ուսերն ավելի լայն են, քան կոնքերը, իրանը նեղ է, հետույքը նեղ է և հարթ:

 

Ավազի ժամացույց

Ուսերն ու կոնքերը նույն լայնության են, իրանն ընդգծված է, հետույքն ու կրծքերը կլորավուն են:

 

Շրջան
Կլորավուն ուսեր, կոնքեր և իրան:

Ուղղանկյուն

Նեղ ուսեր, կրծքերը մեծ չեն, ուղիղ կոնքեր, հարթ հետույք


Ընտրում ենք լողազգեստ

Օգտվելով այ ինֆորմացիայից, որը ստացաք վերևում և որոշելով, թե որ տիպին եք պատկանում, արդեն կարող եք հեշտությամբ ընտրել լողազգեստ:


Եռանկյունի: Մեծ կոնքերով կանայք պետք է ուշադրություն դարձնեն այն լողազգեստների վրա, որոնք  շեշտը դնում են մարմնի վերին հատվածի վրա: Օրինակ վերին խորը բացվածքով լողազգեստները թույլ կտան համապատասխան հավասարակշռություն ապահովել նեղ ուսերի և լայն կոնքերի միջև: Լավ կլինի նաև, որ լողազգեստի ներքևի հատվածը լինի միատոն: Այդպիսով ձեր կոնքերը շատ ավելի փոքր կերևան, քան կան:


Շրջված եռանկյունի: Այն կանայք, որոնց ուսերն ու կուրծքը ավելի լայն է քան կոնքերը  և իրանը, պետք է ընդգծեն կրծքերի հատվածը: Նրանք պետք է ընտրեն լողազգեստներ որոնց վերին հատվածը խոշոր գծեր ունի: Չմոռանաք նաև, որ ձեր դեպքում պետք է շեշտը դնել կոնքերն ու հետույքը ընգծելու վրա: Երկտոն և ներքևի մասում վառ լողազգետսները հենց ձեզ համար են:

 

Ավազի ժամացույց: Դուք այն տիպին եք պատկանում, որ կարող եք կրել ցանկացած տիպի լողազգեստ ու երևալ գեղեցիկ ու սեքսուալ: Բայց վատ չի լինի կողմնորոշվեք, թե ձեր մարմնի հատկապես որ հատվածն եք ցանկանում ընդգծել: Խորը կտրվածքներն ու վառ գունավորումը կօգնի ընդգծել ձեր կրծքի հատվածը, իսկ եթե լողազգեստի ներքևի հատվածը լինի երկար, կամ շորտերի տեսքով, կկարողանաք ընդգծել նաև ձեր հետույքը:

 

Շրջան: Եթե այս տիպին եք պատկանում, չպետք է ընդգծեք ձեր իրանի հատվածը: Փորձեք ուշադրությունը սևեռել ձեր կրծքերի վրա՝ ընտրելով վերին հատվածում վառ գունավորված, կամ լայն գծերով լողազգեստ. Խորը կտրվածքով և ուղղահայաց գծերով մոդելները ավելի բարեկազմ մարմնի պատրանք են ստեղծում:


Ուղղանկյուն: Այն կանայք, ովքեր այս տիպին են պատկանում պետք է ջանան ընտրել լողազգեստ, որը կօգնի կլորությունների պատրանքներ ստեղծել: Այս խնդիրը հրաշալիորեն լուծում են զանազան գոտիները ու մանր-մունր ատրիբուտները: Խորհուրդ է տրվում նաև ուշադրությունը սևեռել ուսերի և դեկոլտեի վրա: Ընտրեք լեղազգեստներ, որոնք կրծքերը ֆիքսում են և վերև են բարձրացնում: Ուշադրություն դարձրեք նաև լողազգեստի մոդելների վրա, որոնք բարձր իրան ունեն՝ այդպիսով պատրանք կստեղծեք, որ ձեր մարմնի համամասնությունը տեղն է:


Հետաքրքրասերի բլոգ