Aroxj.am-ը գրում է.

 

Կեսարյան հատումից հետո կնոջ ապաքինումն  ու օրգանիզմի վերականգնումը հիմնականում կախված է տարիքից, մարմնի կազմվածքից եւ նույնիսկ այն պայմաններից, որոնցում կատարվել է վիրահատությունը:  


Առհասարակ, այս ճանապարհով ծննդաբերած կանայք պետք է պատրաստ լինեն մի քիչ ավելի երկարատև անհանգստացնող ցավերին: Ցավի պատճառ են հանդիսանում վերքն ու արգանդի հետծննդյան կրճատումները: Կեսարյան հատումից հետո լուրջ անհանգստացնող պատճառ կարող է հանդիսանալ աղիներում եղած գազերը:  Միաժամանակ պետք է զերծ մնալ գազեր առաջացնող մթերքներից և ըմպելիքներից, քանի որ դրանք ծննդկանի մոտ ուժեղ ցավեր կարող են առաջացնել: Կարող են նաև դժվարություններ լինել միզելու հետ կապված, քանի որ վիրահատության ժամանակ օգտագործվում է կատետր կոչվող սարքը:


Սովորաբար ծննդկանի օրգանիզմը վերականգնվում է 4-6 շաբաթն ընկած ժամանակահատվածում: Մինչև կազդուրվելն ու վերջնականապես ապաքինվելը պետք չէ նյարդայնանալ: Անհրաժեշտ է շատ ժամանակ տրամադրել հանգստին, չի կարելի բարձրացնել այն, ինչը ծանր է ձեր երեխայից: Որևէ կտրուկ  շարժում անելիս ձեռքով բռնեք կտրվածքի հատվածը և տեղից վեր կացեք հենվելով: Այս ժամանակահատվածում պետք է սահմանափակել շփումները այցելուների և հյուրերի հետ.այդ ժամանակը պետք է օգտագործեք հանգստի համար:

 

Շարունակությունը` այստեղ: