1. Ի՞նչ երաժշտություն ես ընտրում բջջային հեռախոսազանգիդ համար.


ա) հիթային

բ) մանկական

գ) դասական:

 

2.Ապրիլի 1-ին խաբո՞ւմ ես ինչ-որ մեկին.


ա) այո, «ծուղակներ» եմ սարքում միանգամից մի քանի հոգու համար

բ) ճիշտ է, անձամբ ես կատակներ չեմ անում, բայց մասնակցում եմ ուրիշի կազմակերպածներին

գ) ոչ, կարծում եմ` դա շատ վիրավորական է:

 

3.Իսկ քեզ կարողանո՞ւմ են խաբել.


ա) բարեբախտաբար, ոչ

բ) այո, ու միշտ հիմար վիճակում եմ հայտնվում

գ) այն էլ ոնց. մերոնց էլ դա է հարկավոր:

 

 

4.Հեռուստացույցով զվարճալի ֆիլմ կամ կինոնկար միայնակ դիտելիս բարձրաձայն ծիծաղո՞ւմ ես.


ա) այո, հաճախ

բ) ոչ, միայն ժպտում եմ

գ) չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել:

 

5.Սասունցի Դավիթը ձիով գնալիս ավազակների սուլոց է լսում: Գնում է սուլոցի ուղղությամբ ու 

տեսնում թութակ-ավազակին` բարձր կաղնու վրա: 

Դավիթը հարցնում է. «Սրիկա, ի՞նչ ես աջ ու ձախ սուլում»: Ի՞նչ կպատասխանի թութակ-ավազակը.


ա) «Ինչո՞ւ եմ սրիկա, ես` իմ կաղնին, ինչ կուզեմ, կանեմ»

բ) «Ես քեզ մարտի եմ հրավիրում, ով հաղթի` կաղնին նրանն է»

գ) «Դավիթ, սիրելիս, իջեցրու ինձ ծառից»:

 

6.Նկատելով, որ  քեզ խաբում են, ինչպե՞ս կվարվես.


ա) կհարցնեմ` ինչո՞ւ ես խաբում

բ) ոչինչ էլ չեմ ասի, բայց ինձ տհաճ կլինի

գ) կախված է նրանից` ով և ինչպես է խաբում: Կարող եմ ձևացնել` ոչինչ չեմ նկատում և արհամարհել:

 

7. Սարսափ ֆիլմ դիտելիսերբ զգում եսոր շատ ես վախենումանջատում ես ձայնը.


ա) չգիտեմ, չեմ փորձել

բ) այո, և շատ ծիծաղելի է

գ) ոչ, սովորական վախ է, էլի:

 

8. Քեզ նյարդայնացնո՞ւմ  է  ուրիշների ծիծաղը.


ա) այո, մանավանդ եթե վատ տրամադրություն ունեմ, իսկ նրանք քրքջում են

բ) այո, որովհետև ինձ թվում է` նրանք ինձ վրա են ծիծաղում

գ) ոչ, թեև երբեմն նյարդայնացնում է, եթե ինձ դուր չի գալիս` ինչի վրա են ծիծաղում:

 

9. Հաճա՞խ ես ծիծաղում ուրիշների կատակների վրա.

ա) միշտ

բ) եթե ծիծաղելի է, այո

գ) ոչ հաճախ:

 

10. Սիրո՞ւմ ես սրամտությամբ մրցել ուրիշների հետ.


ա) պաշտում եմ

բ) ոչ, վախենում եմ ընթացքում լաց լինեմ

գ) դժբախտաբար, այնքան էլ հնարամիտ չեմ: Հետո են գլխումս հաջողված կատակներ ծնվում, բայց` ուշացումով:

 

11. Ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում.


ա) բոլոր նորաձև ոճերը

բ) հարմար ջինսեր, բլուզներ, շապիկներ

գ) որևէ յուրօրինակ բան. ինձ համար նորաձև է այն, ինչ ես եմ հագնում:

 

12. Փողոցում մի երիտասարդի հետ ես ծանոթացել

Նա փորձում է ժամադրվել քեզ հետիսկդու մերժում ես:

 Նրա ո՞ր պատասխանը քեզ ավելի շատ դուր կգա.


ա) «Դե ինչ, հաճելի էր ծանոթանալ»

բ) «Դե լավ, մի ուրիշ անգամ»

գ) «Իսկ ինչո՞ւ»:

 

13. Մի երիտասարդ ընկերների հետ պատուհանիդ տակ սերենադի նման 

ինչ-որ բան է նվագումԻ՞նչ կմտածես.


ա) հավանաբար, ընկերների հետ հիմարություններ է անում

բ) ուզում է ինձ զվարճացնել

գ) ի՜նչ զվարճալի է նա:

 

14. Սիրո՞ւմ ես լինել ուշադրության կենտրոնում.


ա) իհարկե

բ) երբեմն

գ) ոչ, ոչ այնքան:

 

15. Եթե որևէ տափակ խաղ ես խաղումինչպե՞ս կվերաբերվես պարտությանդ.


ա) ընդհանրապես չեմ սիրում հիմար խաղեր

բ) սարսափելի. տրամադրությունս կփչանա

գ) սարսափելի ոչինչ չկա. ի վերջո, ում բախտը չի բերում թղթախաղում, բերում է սիրո մեջ:

 

 

Միավորների հաշվվում

 

1. ա-1                 բ-3         գ-2

2. ա-3                 բ-2         գ-1

3. ա-1                  բ-2         գ-3

4. ա-3                 բ-2         գ-1

5. ա-2                  բ-1         գ-3

6. ա-2                  բ-1         գ-3

7. ա-1                  բ-3         գ-2

8. ա-2                  բ-1         գ-3

9.ա-3                  բ-2         գ-1

10. ա-3                 բ-1         գ-2

11. ա-1                բ-2         գ-3

12. ա-3                բ-2         գ-1

13. ա-2                 բ-1         գ-3

14. ա-3                 բ-2         գ-1

15. ա-1                 բ-2         գ-3

 

 

40-45 միավոր 

Ուրախությունը մեջդ պարզապես փոթորկվում է: Նույնիսկ ափերից դուրս է գալիս: Քեզ համար ցանկացած իրադարձություն մի լավ ծիծաղելու առիթ է: Իսկ, ահա, մի անգլիացի գրել է, որ ինչի վրա ասես, բայց ոչ թե երբ ասես` կարելի է ծիծաղել: Մի քիչ զուսպ եղիր, թե չէ` հումորդ կընկալվի ոչ այնպես, ինչպես դու կուզենայիր: Եվ հաճախ ծիծաղիր հենց քեզ, այլ ոչ թե շրջապատիդ վրա:

 

20-29 միավոր

Նույնիսկ բարձր տրամադրության ժամանակ սառը գլխով ես դատում: Լրջությունն ու սթափ մտածելակերպը օգտակար հատկանիշներ են, սակայն... Որոշ խիստ մարդկանց մի խորհուրդ կարելի է տալ. շրջապատին մի նայեք «գազանային» խստությամբ: «Ամենամեծ հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ»,-ասել է անկրկնելի Մյունհաուզենը: Կատակելով ավելի հեշտ է անդուր իրավիճակից դուրս գալ, բացի այդ, կյանքում ամեն ինչ արժանի չէ խիստ դատապարտման ու խորը ապրումների: Սովորիր նկատել ծիծաղելին և սկսիր քեզանից:

 

15-19 միավոր

Մի զարմացիր, եթե քեզանից երբեմն փախչում են. չափազանց մռայլ ես նայում իրերին ու երևույթներին, ինչից ծանր է թե´ քեզ, թե´ շրջապատի համար: Սակայն դա հնարավոր է փոխել: Ժպտալիս դեմքի մկանները առաձնահատուկ խթան են տալիս, որոնք դրական են ազդում նյարդային համակարգի վրա և թուլացնում լարվածությունը: Երբ քեզ վատ ես զգում, բարձրացրու գլուխդ և ժպտա. մեխանիզմը կաշխատի: Հոգուդ խորքում թեթևություն և հրճվանք կզգաս: Արա դա հայելու առաջ, փողոցում, աշխատանքի կամ դասերի ընդմիջմանը, կնկատես` ինչպես է կյանքդ փոխվում: Հաջողություն ենք մաղթում:

 

Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի


ESem.am