Այսօր հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Ամիրյանի ծննդյան օրն է: 47 ամյակի կապակցությամբ հաղորդավարի զարմիկը` Արտավազդ Ամիրյանը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հորեղբորը` գրելով. «Աշխարհի ամենալավ, ամենաբարի ու ամենաօրինակելի հոպար ջան, Քավոր ջաաաան.... Շնորհավորում եմ Քեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ ամենակարևորը առողջ լինես, միշտ երջանիկ լինես, միշտ ժպտաս ու ոնց տասնյակ տարիներ աշխարհասփյուռ Հայությանը քո բարի ու անկեղծ ժպիտով, քո գեղեցիկ ու անթերի խոսքով, քո պահվածքով ու կեցվածքով, օրինակելի ընտանիքով ու աշխատանքում բարձր պրոֆեսիոնալիզմով հիացրել ես, շարունակես այդ ազնվագույն պարտականությունն ու միշտ լինես Արմեն Ամիրյան ՄԱՐԴ, ոնց ապրել ես ողջ կյանքդ։ Սիրում ենք Քեզ շաաատ շատ»։