Այո, այժմ կարելի է ամեն տեղ միասին գնալ, պարծենալ ընկերուհիների մոտ. «Մենքերեկ…», թունոտ 

հայացքով նայել նախկինին ու համբուրվել մուտքում: Վստահ ես, որ դա հարատև է: Իսկ ի՞նչ է հուշում 

ներքին ձայնդ:

 


1.Ֆիզիկայից ստուգողական աշխատանք ունես, որին պետք է նախապատրաստվես, սակայն, դրան զուգահեռ, ծնողներդ պատժել են քեզ ու սիրածդ էակն էլ դա գիտի: Ի՞նչ կանի նա.

 

ա) հանդիպումը կհետաձգի. «կամակորությունը` վաղը, իսկ այսօր` դասագրքեր ու պարապմունքներ»

բ) կգա և կօգնի քեզ, մի քանի հարց, իհարկե, կսովորեք, բայց ստուգողականին պատրաստվելը հաստատ կխափանվի

գ) շատ կնեղվի, բայց հետո կհասկանա

դ) կարծում է` դպրոցն այնքան էլ կարևոր չէ, ու կհամոզի, որ գիշերը պարապեմ, իսկ հիմա գնանք զբոսնելու:

 

2.Երբ զբոսնելիս մի ձայնարկիչով երաժշտություն եք լսում, ի՞նչ եք նախընտրում.

ա) իհարկե, այն, ինչ քեզ է դուր գալիս

բ) ընկերոջդ սիրելի խմբի

գ) ռադիո, որ չնեղացնեք մեկդ մյուսին

դ) ինչ-որ երգերի հավաքածու:

3.Պատկերացրու` քեզ դուր չեն գալիս նրա ընկերներն ու իրենց հավաքույթը: Ի՞նչ կանես.

ա) պատկերացնել պետք չէ, նրա ընկերները խփնվածների մեկն են, աշխատում ես նրանց հետ քիչ հանդիպել

բ) նա ողջ ժամանակը քեզ հետ է անցկացնում, ու քեզ չեն հետաքրքրում նրա ընկերները

գ) սկզբում է թվում, թե հիմարների հավաքածու է. բոլորին սիրել հնարավոր չէ, բայց ընդունել` կարելի է փորձել

դ) ինչպե՞ս, եթե նրանք իր ընկերներն են, ուրեմն իմն էլ են:

 

4.Վաղո՞ւց եք  հանդիպում.

ա) մեկ տարի

բ) երկու տարի

գ) երկու ամիս

դ) չորս ամիս:

 

5.Ի՞նչ են խոսում նրա մասին ընկերուհիներդ.

ա) որ հիանալի տղա է

բ) նրանք պարզապես լուռ նախանձում են

գ) հռհռում են. «Կտեսնենք` ում հետ ես համբուրվելու երեք ամիս հետո»

դ) «Կարո՞ղ ես ուրիշի մասին էլ խոսել»:

 

Հաշվիր միավորներդ այս աղյուսակով

 

                1             2             3             4             5

ա            3             4             1             3             2

բ             4             1             2             4             1

գ             2             3             3             1             3

դ             1             2             4             2             4

 

5-8 միավոր 


Ինչի՞դ է դա պետք 

Ոչ, դա սեր չէ, պարզապես ուզում ես շրջապատին ցույց տալ. «Ես զույգ ունեմ, ես անհաջողակ չեմ»: Այդպիսով պատրանք ես ստեղծում, թե զբաղված ես: Բայց մի պահ մտածիր` կարո՞ղ ես նրան ընկերդ համարել: Իսկական սերը նաև ընկերություն է:

 

 

13-16 միավոր 

Ամենաիրականը 

Արդեն ստուգել եք ձեր զգացմունքները, դուք միմյանց համար իսկական ընկերներ եք: Ձեր ուժեղ կողմն այն է, որ չեք բացառում դժվարությունների առկայությունն ու հնարավորությունը, և ինչ էլ պատահի, դուք պարզապես պատրաստ եք միասին պայքարել դրանց դեմ:

 

9-12 միավոր

Շատ նման է, բայց...

Դուք իսկապես սիրահարված եք, միշտ զիջում եք մեկդ մյուսիդ, ինչն այնքան հուզիչ է: Եթե կես տարի անց էլ այդպես շարունակվի, անպայման կվերածվի իսկական սիրո: Իսկ մինչ այդ կարող ես սա համարել նախնական աստիճանը:


17-20 միավոր

Աֆրիկյան կրքեր

Այնքան ուժ եք վատնում ուրիշներին ապացուցելու համար, որ ձեզ լավ եք զգում միասին, որ ակամայից հարց է ծագում` ինչո՞ւ: Ուզում եք, որ բոլորը նախանձեն ձեզ... Արդյոք երկար կդիմանաք` պարզ չէ: Ոմանք կարող են տարիներով, միայն թե հասկանալի չէ, թե ինչու:


ESem.am