«Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի պաշտոնական կայքում ավարտվել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի համար քվեարկությունը: Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը 19 370 ձայնով հաղթող է ճանաչվել այդ անվանակարգում:

Չնայած այն հանգամանքին, որ մրցույթի քվեարկությունը պետք է ավարտվեր այսօր' ժամը 12:00-ին, սակայն այն երկարաձգվել էր մինչև 17:00-ն:

Երկրորդ հորիզոնականում է 18158 ձայնով զբաղեցնում է Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Կարիմովը,  իսկ երրորդ տեղում է Լիտվիայի ներկայացուցիչ Մոնիկա Լինկիտեն` 16324 ձայնով:

«Շնորհակալ եմ, որ մինչ վերջին վայրկյանը կողքիս էիք, շնորհակալ եմ, որ չհանձնվեցիք ու ինձ պարգևեցիք այս հաղթանակը… Համոզված եմ, որ միակ մասնակիցն էի, որն իր մեջքի հետևում այսպիսի բանակ ուներ) Ինձ համար ամենակարևորը ձեր՝ աշխարհի ամենաբծախնդիր ու խիստ հանդիսատեսի դրական արձագանքներն էին…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սոնա Ռուբենյանը: