Դերասան Անդրանիկ Ղազարյանը, ով այս շրջանում «Հարազատ թշնամի» սերիալում մարմնավորում է Լյովին, երեկ դարձել է 23 տարեկան: Esem.am-ն օգտագործեց առիթը նրա հետ զրուցելու ոչ միայն տարեդարձի օրվա ու անակնկալների, այլև ստեղծագործական գործունեության մասին:)

 

 

Անդրանիկը նշեց, որ տարեդարձի օրվա հետ կապված բոլոր ծրագրերը խափանվել են, քանի որ երկու օր է` 40 աստիճան ջերմություն ունի: : «Անկողնուս մեջ թեյով եմ նշել ծնունդս»,-ասաց նա: Դերասանի փոխանցմամբ` կեսգիշերին առաջին շնորհավորանքը ընկերուհուց է ստացել: «Նախապես որոշել էր օրս Ինգայի հետ նշել, սակայն չստացվեց: Միասին ծնունդ ունենալու գաղափարը մի քանի օրով կհետաձգվի»,- ասաց դերասանն ու ավելացրեց, որ ընկերուհուց անակնկալ նվեր է ստացել, որը, սակայն, չի ցանկանում բացահայտել: «Նա իմ սպասված նվերն ուղարկել էր, իսկ երեկոյան մեր տուն եկավ` որպես հիվանդատես»,- ասաց դերասանը, ով ծննդյան օրն այնքան էլ չի սիրում, սակայն երբ տեսնում է, որ մարդիկ ուրախանում են իր համար,  իրեն լավ է զգում:

Անդրանիկի խոսքով՝  իր տարեդարձը ռեստորաններում կամ նմանատիպ վայրերում է նշելու սովորություն երբևէ չի ունեցել, սակայն ընկերների ու հարազատների հետ քաղաքից դուրս է գնացել:

 

Դերասանը հայտնեց, որ ջերմություն ունենալու պատճառով այս օրերին չի մասնակցում նկարահանումներին: Անդրադառնալով սերիալային  կերպարին՝ Լյովին, նա  ասաց, որ դերն արդեն մշտական է: «Լյովն այնքան էլ բացասական չէ, պարզապես հարուստի, հղփացած տղա է»,- ավելացրեց Անդրանիկը, ով արդեն երեք ամիս է` նկարահանվում է սերիալում: Նրա փոխանցմամբ` առաջարկը սերիալի սցենարիստից կամ տնօրենից չի ստացել. եղել է հատուկ մարդ, ով այդ կերպարի համար առաջարկել է իր թեկնածությունը:

 

«Ի սկզբանե նախատեսված էր, որ ես պետք է մեկ կամ երկու սերիայում նկարահանվեմ, սակայն երբ հանդիպեցի սցենարիստ Դիանա Գրիգորյանին, նա ասաց, որ չի ցանկանա`ես երևամ ու կորեմ»,-նշեց դերասանը՝ հավելելով, որ սցենարիստը զարգացրել է կերպարը՝ այն դարձնելով հիմնական:

 

Ըստ դերասանի` հեշտ է լեզու գտել թե՛ ռեժիսորի, թե՛ մյուս աշխատակիցների հետ: «Անձնակազմում դերասան շատ լավ ընկերներ ունեի, կարելի է ասել,  հենց սկզբից աշխատել եմ ընկերական միջավայրում, դրա համար էլ դժվարություններ չեն առաջացել»,- ավելացրեց Անդրանիկը, ով այս շրջանում բացի սերիալում նկարահանվելը զբաղված է նաև սեփական դերասանական ստուդիայի աշխատանքներով: «Սեպտեմբերից Աբովյան քաղաքում կբացվի դերասանական ստուդիա, որտեղ կդասավանդեն Թատերականի, Կոնսերվատորիայի և Պարի պետականի պրոֆեսիոնալ դասախոսները»,-հայտնեց նա:

 

                


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը