Aroxj.am-ը գրում է.

 

Պարզել, թե ինչ է ցանկանում բալիկը, ինչն է նրան անհանգստացնում կամ ինչ առողջական խնդիր ունի շատ բարդ է: Բնական է, նա ձեզ չի կարող այդ մասին ասել: Հիմնական ազդանշանը դա լացն է կամ սնունդը մերժելը: Սակայն այս նշանները կարող են արտահայտվել բոլոր դեպքերում և պարզել, թե որ դեպքում է երեխան ուղղակի վատ քնել, իսկ որ դեպքում առողջական խնդիր ունի գրեթե անհնար է: Հենց այդ պատճառով կան ընդհանուր ցուցիչներ, որոնց ծնողները պետք է պարտադիր ուշադրություն դարձնեն:


Առաջին ցուցիչը դա բարձր ջերմությունն է: Հաջորդը սրտխառնոցն ու «դուրս գալու» հետ խնդիրները: Եթե երեխայի մոտ մարմնի ջերմաստիճանը 38 աստիճան է, ապա ժամանակն է դիմել բժշկի: Հաջորդ երկու նշաններն են սննդից հրաժարվելն ու առհասարակ այն դեպքերը, երեբ երեխան իրեն սովորականի պես չի դրսևորում: Նման դեպքերում այցելությունը բժշկին հետաձգելը կարող է ճակատագրական լինել:


Երեխայի մոտ հիվանդությունները սկսում են աննկատ ու զարգանում են շատ արագ: Որքան շուտ տանեք բալիկին հետազոտության, այնքան շուտ բժիշկը կդնի ճիշտ ախտորոշում և հնարավոր կլինի կանխարգելել հիվանդության զարգացումը:

Եվ այսպես Aroxj.am-ը ներկայացնում է՝ որ դեպքերում է անհրաժեշտ անհապաղ շտապ օգնություն կանչել

1. Երբ մինչև  4 տարեկան երեխայի մոտ մարմնի ջերմաստիճանը 38 աստիճանից բարձր է:

2. Եթե երեխայի մոտ դողէրոցք է, ինչը ուղեկցվում է բարձր ջերմությամբ և ցնցումներով:

 

Շարունակությունը`  այստեղ: