Երիտասարդ դերասանուհի Արևիկ Գևորգյանն օրերս է վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղից ստացած վառ տպավորությունների մասին պատմել է ESem.am-ին և տրամադրել լուսանկարներ:)

 

 

 

Արևիկը Սանկտ Պետերբուրգ էր մեկնել գործնական նպատակով, սակայն  հասցրել է վայելել նաև 5-օրյա հանգիստը ու իրականացնել վաղեմի երազանքը:) «Նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում բնակվող հայ ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Մի մարդ սիրում է Ձեզ» կարճամետրաժ ֆիլմում մարմնավորել էի գլխավոր հերոսուհուն: Այն մասնակցեց մի շարք փառատոնների, որոնցից մեկում մրցանակ  ստացավ՝ որպես լավագույն խաղարկային ֆիլմ: Այդ կապացությամբ Սանկտ Պետերբուրգում կայացավ ֆիլմի պրեմիերան, որին ես էլ էի հրավիրված», - ասաց Արևիկն ու հավելեց, որ միշտ երազել է լինել այդ քաղաքում:

 

 

Դերասանուհու խոսքով՝ ամեն բան շատ լավ է անցել: Մեկնելուց առաջ Արևիկը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ոչ մի հանդիպման այսքան երկար չեմ պատրաստվել... հաստատ գիտեմ երազանքները իրականանում են!!! Ներաշխարհի քաղաք, ես քեզ սիրում եմ!»: ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ միշտ շատ է սիրել Պետերբուրգը: «Երբ հստակացավ, որ պետք է գնամ, ինձ մոտ տպավորություն էր, թե սիրածս տղայի մոտ եմ գնում:) Սրտատրոփ սպասում էի այդ հանդիպմանը: Տեսնելուց հետո սերս ավելացավ... Շատ սիրուն քաղաք է՝ իր ներքին մշակույթով, բովանդակությամբ, էներգիայով: Գիշերները չէի քնում, որ հագենայի»,- ոգևորությամբ պատմեց նա՝ ավելացնելով, որ փորձել է հասցնել տեսնել ամեն բան:

 

 

 

Արևիկը նշեց, որ ավելի երկար կմնար, սակայն  հուլիսի 28-ին և 29-ին  և 30-ին Տիկնիկային թատրոնում հանձնելու են «Թմբկաբերդի առումը» տիկնկային ներկայացումը: Երիտասարդ դերասանուհու խոսքով՝ այն շատ հետաքրքիր է: Ըստ նրա՝ այս ընթացքում ունեցել է նաև հեռուստասերիալում խաղալու առաջարկներ, սակայն այս փուլում չի հասցնի նկարահանվել՝ ժամանակի սղության  պատճառով, հատկապես, որ չի եղել մի առաջարկ, որն իրեն շատ է հետաքրքրել:

Նշենք, որ Արևիկի ամառային հանգիստն այսքանով չի սահմանափակվի. օգոստոսին նա ծրագրում է  մեկնել ԱՄՆ, թեև դա դեռ հստակ չէ:

 

 

 

 

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը