Ladynewz.am-ը գրում է.

 

Մշտական սթրեսները, լարված աշխատանքը, ամենօրյա վազքը հաճախ հանգեցնում են նրան, որ մարդը չի կարողանում լիարժեք հանգստանալ: Արդյունքում՝ հոգնածությունը կուտակվում է, առաջանում է գրգռվածություն, բացասական հոգեվիճակ:


Երբեմն լարված օրվա վերջում, չնայած դժոխային հոգնածությանը, շատերը չեն կարողանում հանգիստ և անհոգ քնել: Ժամանակակից աշխարհում քնի խանգարման դեպքերը շատ հաճախ են հանդիպում, ավելի բարդ դեպքերում` բժշկի միջամտության կարիք է լինում: Ստորև կներկայացնենք, թե ինչ է հարկավոր անել արագ և որակյալ քնելու, ուժերը վերականգնելու համար:

 

1. Քնից անմիջապես առաջ մի նայեք մարտական կամ սարսափ ֆիլմեր:

 

2. Սոված մի պառկեք քնելու, սակայն ընդունեք միայն թեթև սնունդ: Ծանր կամ հագեցված սնունդը նպաստում է գիշերն աղեստամոքսային համակարգի ակտիվացմանը, ինչը խանգարում է թուլանալուն և հանգիստ քնին:

 

3. Աշխատանքային ծրագրերը կազմեք քնից մեկ ժամ առաջ (ցանկալի է գրավոր), որպեսզի գլխում չպտտվեն վաղվա օրվա կարևոր և անկարևոր գործերը:

 

Շարունակությունը` այստեղ: