Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը երեկ նշել է ծննդյան  տարեդարձը: Նա բոլորել է 34 տարին, ինչի կապակցությամբ, սակայն, մեծ միջոցառում չի կազմակերպել:

 «Վերջին տարիներին տարեդարձիս օրը միշտ Յուրմալայում եմ եղել: Այս տարի այնտեղ չեմ, քանի որ այստեղից պետք է մեկնաբանեմ «Նոր Ալիքը»,- ESem.am-ին ասաց երգահանն ու հավելեց,- անգամ օդի մեջ ենք նշել ծնունդս, երբ  ինքնաթիռում էինք:) Այս տարի առանձնացավ նրանով, որ Հայաստանում եմ»:

 

 

 

Երեկ Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը և Անդրեն համացանցով շնորհավորել էին Ավետին՝ Յուրմալայից ուղարկելով իրենց երգը, որում ասվում էր, որ Ավետին անկեղծ սիրելը չգրված օրենք է:) Քանի  որ հաղորդավարը չի օգտվում սոցցանցերից, տեսանյութի մասին նրան հայտնել է քույրը: «Շատ հաճելի էր: Սլավոնական համալսարանի ուսանողները ևս անակնկալ էին պատրաստել ինձ համար՝ շնորհավորական տեսանյութի տեսքով: Շատ շնորհակալ եմ նրանց»,- նշեց հաղորդավարը:

 

 

21-րդ դարում, երբ գրեթե բոլորն օգտվում են սոցիալական կայքերից, որոնք մեզ հիշեցնում են մեր ընկերների տարեդարձերի օրերը, Ավետն այն եզակի մարդկանցից է, ով դուրս է մնացել համաշխարհային սարդոստայնից: Սակայն նա նշեց, որ դա չի խանգարել, որպեսզի մարդիկ հիշեն իր տարեդարձի մասին: «Անկեղծ ասած՝ շնորհավորանքների տարափ է եղել: Երեկ ամբողջ օրը զանգերի եմ պատասխանել, ջերմ խոսքեր լսել»,- ոգևորությամբ ասաց երգահանը:

 

 

Կյանքի 34 տարվա ընթացքում Ավետը հասկացել է, որ պետք է այնպես ապրել, որ  տարեդարձիդ օրը գոնե շնորհավորանքներ ստանաս, միայնակ չլինես, իսկ ամենամեծ ձեռքբերումը համարում է ընտանիքի, ընկերների, շրջապատի սերը:)

ESem.am-ը շնորհավորում է հաղորդավարին և մաղթում նորանոր հաջողություններ:)