Քնի պակասը մարդուն դարձնում է մոռացկոտ և նույնիսկ կարող Է «հիշողություններ» առաջացնել իրադարձությունների մասին, որոնք իրականում չեն եղել: Դա ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի և Միչիգանի նահանգի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են "Psychological Science" հանդեսում:

 

Հետազոտության ընթացքում դրա մասնակիցները չեն քնել 24 ժամ կամ քնել են 5 ժամից պակաս: Դրա հետեւանքով նրանք ավելի վատ են հիշել որոշակի իրադարձության՝ մոդելավորված «կողոպուտի» մանրամասները, քան քունն առած կամավորները:  

 

«Մենք պարզել ենք, որ հիշողության խանգարումներն ուժեղանում են քնի պակասից,- պարզաբանել է հետազոտողներից մեկը՝ դոկտոր Քիմբեռլի Ֆեննը:- Այն մարդիկ, ովքեր մի քանի գիշեր շարունակ քիչ  են քնում, երկարաժամկետ հեռանկարում կարող են ավելի հակված լինել հիշողության հանգարումների: Վտանգը չի ծագում պարզապես մեկ անքուն գիշերվա հետեւանքով»:   

 

Հետազոտողները նշում են, որ 7 – 8 ժամից պակաս տեւողությամբ քունն արդեն յուրատեսակ «համաճարակ» է դարձել մարդկության համար: Գիտնականները քնատությունը կապում են այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարախտը, հիպերտոնիան եւ Ալցհայմերի հիվանդությունը: Բացի դրանից, հաճախ քնի պակասով են բացատրվում տրանսպորտային պատահարները եւ տեխնածին աղետները:  

 

 

Գիտնականները հայտարարում են, որ հայտնագործողությունը մեծ նշանակություն ունի քրեական հետաքննությունների համար. սթրեսի պատճառով վատ քնած վկան կարող Է սխալվել հանցագործին ճանաչելիս: Հետազոտությունն օգտակար Է նաև առօրյա կյանքի համար, նշել Է The Telegraph-ը: Եթե ձեր երկրորդ կեսն ինչ-որ իրադարձություն չի հիշում կամ հիշում Է բնավ ոչ այն, զայրանալ չարժե. ամեն ինչում կարող Է մեղավոր լինել քնատությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: