Tert.am-ը գրում է.

 

Իտալիան ո՛չ միայն եվրոպական քաղաքակրթության օրրանն է, Վերածննդի դրաշրջանի հանճարների ծննդավայրը այլև՝ ժողովրդական իմաստնության իրական աղբյուր:


Միջերկրական ծովի ափին ապրում են զարմանալի կենսուրախ, զգացմունքային մարդիկ, ովքեր որակյալ գինու և գեղեցիկ կանանց սիրահար են: Նրանցից իրականում կարելի է շատ բան սովորել:


AdMe.ru-ն ներկայացնում է իտալական ժողովրդական ասացվածքների վառ և ինքնատիպ ընտրանին:


1. Երբ խաղն ավարտվում է, թագավորն ու զինվորը նույն արկղի մեջ են դրվում:


2. Վրեժը մի ուտեստ է, որը պետք է սառը վիճակում մատուցել:


3. Աստվա՛ծ իմ, պաշտպանի՛ր ինձ ընկերներից, թշնամիներից ես ինքս կպաշտպանվեմ:


4. Նա, ով գիտի իրեն, գիտի ողջ աշխարհը:


5. Մ՛ի դատիր մարդկանց նրանց հետևից ասված խոսքերի համաձայն:


6. Գինին և ընկերությունը եթե հին չեն, ապա արժեք չունեն:


7. Եթե ստում ես, հակի՛րճ ձևակերպիր ասելիքդ:


8. Ժամանակ առ ժամանակ դիմացի՛ր հիմարներին, գուցե որևէ արժեքավոր բան սովորես: Երբեք մ՛ի վիճիր նրանց հետ:


9. Երբ ամուսնանում ես կամ ձի ես գնում, փակի՛ր աչքերդ և վստահիր Աստծու՛ն:


10. Ոչ ոք չի ցանկանում միայնակ լինել նույնիսկ՝ դրախտում:

 

Շարունակությունը` այստեղ: