Օրերս երգահան Ռիչարդ Մադլելյանն ու սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը և  պրոդյուսեր Սամվել Ղազարյանն ու երգչուհի Սիդնին որոշել են ամառային տապը մեղմել` գնալով Սևանա լիճ:)

Աշխատանքային զբաղվածության պատճառով նրանք միայն մեկ օր են անցկացրել Սևանում: Esem.am-ի հետ զրույցում Լիկան նշեց, որ Սիդնին իր ընկերուհին է, այդ պատճառով էլ միասին են գնացել:

 

 

Սերիալային դերասանուհու խոսքով` նախընտրում է ակտիվ հանգիստ: «Թե՛ հանգիստը, թե՛ աշխատանքը, թե՛ այլ բաներն ինձ մոտ շատ ակտիվ են անցնում»,- ասաց նա` հավելելով, որ ամռանը նախընտրում է ծովային հանգիստ, թեև լողալ չի կարողանում: «Ջրից ահավոր վախենում եմ, լողի չեմ գնացել, փորձել են ինձ սովորեցնել լողալ, սակայն շատ եմ վախենում, ոչ ոքի չեմ վստահում: Ամեն դեպքում սիրում եմ ծովային հանգիստ, որովհետև հաճելի է, նաև` զագար եմ ընդունում:)»,- նշեց նա:

 

 

Լիկան առայժմ չգիտի` կկարողանա՞ մեկնել երկարատև ու լիարժեք հանգստի, թե՞ ոչ. «Այս ամիս հաստատ չեմ հասցնի, եթե կարողանամ` հաջորդ ամիս կփորձեմ գնալ հանգստանալու»:

Սերիալային դերասանուհին անդրադարձավ նաև գարնանը տարածված տեղեկություններին, թե Ռիչարդի հետ մեկնել էր Եգիպտոս: «Իրականում այնպես չէր, որ միայն ես և Ռիչարդն էինք գնացել: Կամերային թատրոնի դերասանների հետ էի մեկնել, սակայն բոլորը, չգիտես ինչու, այնպես էին գրում, կարծես միայն ես ու Ռիչարդն էինք մեկնել»,- եզրափակեց նա:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը