Դերասան Անդրանիկ Հարությունյանը` Անդոն, կնոջ և փոքրիկի հետ արդեն հասցրել է վայելել ամառային հանգիստը: Esem.am-ի հետ զրույցում դերասանը պատմեց, որ շատ լավ հանգիստ են անցկացրել, փոքրիկ Էլենն էլ իրեն շատ խելոք է պահել ու չի անհանգստացրել ծնողներին:)

 

 

«Մինչ այս Էլենիս հետ գնացել էինք Դիլիջան` հանգստանալու, սակայն առաջին անգամ էինք նրա հետ երկրից դուրս գնում»,- ասաց Անդոն ու հավելեց, որ փոքրիկն իրենց հավասար ուրախացել, հետաքրքիր օրեր է անցկացրել:

 

Դերասանի փոխանցմամբ` Էլենի համար փոքրիկ լողավազան էին գնել, որպեսզի ծովից վախենալու դեպքում նա այնտեղ լողար, սակայն նա միայն առաջին օրն է օգտվել դրանից:) «Առաջին օրը վախեցավ ծովից, ալիքներից, սակայն երկրորդ օրվանից ծովից դուրս չէր գալիս:)»,- նշեց նա:

 

 

Անդոն առաջին տարին է հանգստանում Վրաստանում, նա խոստովանեց, որ 7-օրյա հանգիստն իր համար շատ էր, քանի որ երկար չի կարողանում երկրից դուրս լինել:

Դերևասանը պատմեց, որ հարևան հյուրանոցում հանգտանում էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ում հետ ծովում լողացել են, լուսանկարվել:) Դերասանին տպավորել է նախագահի անմիջականությունը: «Թիկնապահները շատ կոռեկտ էին, հանգիստ:

Շատ գոհ եմ այս հանգստից ու այն փաստից, որ տեսա մի նախագահի, ում հետ կարելի է օրերով, ժամերով շփվել ու չհոգնել: Չէի պատկերացնում, որ նա երկրի նախագահն էր, հանգստանում էր այնպիսի տեղ, որտեղ սովորական մարդիկ են հանգստանում,- ասաց Անդոն և հավելեց,- նա հետաքրքրվեց նաև` Հայաստանում ինչ կա-չկա, ասացի, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, որովհետև անկախ ամեն ինչից` դրսում մենք միշտ լավ պետք է ներկայացնենք ամեն ինչ»:

 

 

Անդոն այս փուլում նկարահանվում է նոր ֆիլմում, որի մանրամասները կներկայացնենք առաջիկայում, իսկ օգոստոսի վերջին նա Կամերային թատրոնի դերասանների հետ կմեկնի ԱՄՆ, որտեղ սեպտեմբերի 6-ին կխաղան «Սկոտչ և վիսկի» ներկայացումը:

 

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը