Tert.am-ը գրում է.

 

Սոցիալ -Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երևանի Ստեփան Սապպահգյուլ կենտրոնական գրասենյակում հուլիսի 16-ին ՍԴՀԿ ԿՎ անդամ Գևորգ Պերկուպերկյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, վարչության անդամ Գագիկ Մելիքյանն ու ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Փանոյանը հանդիպել են թուրք ռեժիսոր, Թուրքիայի Վերակազմյալ սոցիալիստական կուսակցության վարչության անդամ Քադիր Աքընի և հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի հետ:


Ինչպես տեղեկացնում է ՍԴՀԿ մամուլի դիվանը, թուրք ռեժիսորը Հայաստանում է գտնվում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում և պատրաստվում է ֆիլմ նկարել 20-րդ դարի սկզբին Արևմտահայաստանի ամենահայտնի հեղափոխական գործիչներից մեկի՝ հնչակյան գործիչ Փարամազի (Մաթեոս Սարգսյանի) մասին: Ֆիլմը կոչվում է «Անատոլիայի հեղափոխական գործիչ Փարամազը»: 

 

Շարունակությունը` այստեղ: