Tert.am-ը գրում է.

 

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին քննադատել է բրիտանական The Daily Mail-ին իր հարսնացու Ամալ Ալամուդինի մասին հոդվածի համար: Դերասանի նամակը հրապարակել է USA Today-ը:

 

Այդ նամակում Քլունին Ալամուդինի մասին The Daily Mail-ի հոդվածը «անպատասխանատու» է անվանել: «Ես հազվադեպ եմ պատասխանում տաբլոիդներին, մինչև խոսքը չի գնում մեկ այլ մարդու և նրանց անվտանգության կամ բարեկեցության մասին»,- նշել է դերասանը: Նրա խոսքերով՝ նյութն այն մասին, որ Ալամուդինի մայրը դեմ է իր աղջկա ամուսնությանը իր կրոնական համոզմունքների պատճառով, ամբողջովին հորինված է:

 

 

Շարունակությունը` այստեղ: