Aroxj.am-ը գրում է.

 

Վարիկոզ լայնացման դեպքում երակները դառնում են այտուցված և լավ տեսանելի։


Երակների լայնացման առաջացման մեջ էական նշանակություն ունեն առաջին հերթին՝ ի ծնե երակային պատերի թուլությունը, անոթների անոմալիաներն ու նաև մկանային շերտի էլաստիկության փոփոխությունը: Արյան շիթի հոսքը լայնացած երակներում հիմնականում դանդաղում է, ինչն էլ հաճախ տրոմբի պատճառ է հանդիսանում: Երակների լայնացման պատճառ կարող է հանդիսանալ հարթաթաթությունը:

 

Հիվանդության ամենատարածված պատճառը  կապակցող հյուսվածքի ժառանգական թուլությունն է, ինչպես նաև երկար ժամանակ կանգնած դիրքում աշխատելը: Հիվանդությունը կարող է առաջանալ հղիության ընթացքում, ավելորդ քաշի պատճառով։

 

Վիճակագրական  տվյալների համաձայն, հիվանդության տարբեր աստիճաններով  տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը: Այս հիվանդության բուժումն ավելի հաճախ անհրաժեշտ է կանանց, քան տղամարդկանց: Հիվանդների կեսից ավելին վաղ փուլում չեն գիտակցում հիվանդության բարդությունը:

 

Առաջին նշաններն են ոտքերի չափազանց հոգնածությունը և ծանրության առաջացումը։ Հաճախ մաշկի տակից տեսանելի են դառնում բավականին խոշոր երակներ։ Ոտքերի մաշկը կարող է քոր գալ, առաջանում է տաքության զգացողություն, ինչպես նաև սրունքների և թաթերի այտուցվածություն։ Սրնքամիսը կարող է փքվել։ Գիշերը կարող են անհանգստացնել ցավերը, որի պատճառով հիվանդը ստիպված արթնանում է:

 

Ինչ ախտանիշներ է ունենում հիվանդությունը հղիների շրջանում


 Հղիության դեպքում կնոջ մարմինը էական փոփոխությունների է ենթարկվում: Առաջին հերթին փոփոխվում է հորմոնալ դաշտը, որի պատճառով երակների պատերը շատ ավելի փափուկ են դառնում։ Արգանդը սեղմում է հյուսվածք հիշեցնող անոթների փունջը և այդպիսով զարգացնում անոթային անբավարարություն։

 

Շարունակությունը` այստեղ: