Ջազի հայ թագուհին Հայաստանում է, եւ BRAVO.am-ին առիթ է ընձեռվել հանդիպել սիրելի երգչուհուն ու հետաքրքիր զրույց ունենալ: Տաթևիկ Հովհաննիսյանը հայրենիք վերջին այցից շուրջ 6 տարի անց կրկին այստեղ էմենահամերգներով. նրա հոգեթով ձայնը կհնչի Գյումրիում, Արցախում և, իհարկե, քաղաքամայր Երեւանում:

 
Տաթեւիկ Հովհաննիսյանը
 


-Ծնվել եք երաժշտական ընտանիքում, Ձեր երաժշտական ուղին սկսվել է 11 տարեկանից: Արդյո՞ք ճակատագիր էր, թե՞ գիտակցված ընտրություն:

-Կարող է եւ երաժշտական ընտանիքում էլ մեծացած չլինեի ու ընտրեի այս ուղին, սա ճակատագրական հարց էր, այսպես էլ պետք է լիներ: Ես ծնվել եմ երաժշտությամբ, երգով, արվեստով, երգչուհի դառնալու համար:

-Փաստորեն հավատում եք ճակատագրի ուժին:

-Օ՜, այո, շատ…

-Երբեւէ չեք հայտնվել Ձեր հայտնի մայրիկի, կենդանի լեգենդ Օֆելյա Համբարձումյանի շողքում: Ինչպե՞ս է հաջողվել պահել անհատականությունը, դառնալ “Խորհրդային ջազ վոկալի թագուհի”:

-Դա էլ ճակատագրական մի պատմություն է: Եղբայրս` ջութակահար, հայրս`  երաժիշտ. ամբողջ ընտանիքով երաժիշտ ենք: Փոքրիկ էի և լսում էի մեր տանը հնչող երաժշտությունը՝ դասական, հայկական ժողովրդական, ջազ: Այդ տարիքում սիրեցի ջազն ու գրավվեցի դրանով: Բնավորությամբ դժվարություն փնտրող եմ, և Ճանապարհն ինձ տարավ այնպես, ինչպես նախանշված էր:

 
Տաթեւիկ Հովհաննիսյանը
 


-Շատ երկար է հայտնիների ցուցակը, որոնց հետ երբեւէ համագործակցել եք:Կա՞ արդյոք մեկը, ով “անհասանելի” արտիստ է Ձեզ համար և նրա հետ համագործակցելը երազի պես մի բան է:

-Անհասանելին մահացել է: Դաշնակահար Օսկար Փիթերոսնն էր, շա՜տ կուզեի, բայց նա մահացել է: Բոլոր երաժիշտներն անկրկնելի են, յուրահատուկ գանձեր են: 

 

 Շարունակությունը` այստեղ: