Ladynewz.am-ը գրում է.

 

Ladynews.am-ի հյուրասրահում է «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը:

-Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր` ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ ընդունվելը, ինչո՞ւ չընտրեցիք ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

-Ի սկզբանե նպատակ չունեի հաղորդավարուհի դառնալու, բայց երրորդ կուրսում որոշումս փոխեցի, ընտրեցի այն, ինչով այժմ զբաղվում եմ: Հաղորդավար դառնալու համար չկա կոնկրետ հաստատություն, որը կտա համապատասխան կրթություն, իսկ ռոմանագերմանական բաժինը տալիս է կրթության հնարավորություն, որը հետագայում շատ կօգնի ապագա հաղորդավարին կամ հաղորդավարուհուն` լեզուներ, ճիշտ գրել, գրագետ խոսել, գրականություն, որը միշտ պետք է: Լավ հաղորդավարի հաջողության գրավականը ճիշտ հաստատությունում կրթություն ստանալը չէ, այլ ինքնազարգացմամբ և ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հաղորդավարը շփվում է տարբեր ոլորտի մարդկանց հետ և պետք է կարողանա յուրաքանչյուրի հետ շփման եզրեր գտնել: Սարսափելի է, երբ հաղորդավարը խելացի դեմքով հիմարություն է ասում եթերում: Վերջիններս պետք է նաև մի փոքր դիվանագետ լինեն:

-Ունենալով հաղորդավարուհու մասնագիտություն` կասե՞ք՝ ինչ բարդությունների եք բախվել մինչ օրս այդ ոլորտում:

-Այս ոլորտում դժվարություններից խուսափել նշանակում է` նույն տեղում դոփել: Ամենից շատ հանդիպում ես, բնականաբար, հիասթափությունների. միշտ չէ, որ սպասելիքները համապատասխանում են իրականությանը: Համբերությունն ու համառությունը բոլոր դռների բանալին են. նստելով և բողոքելով գործը առաջ չի գնա:

 600x580

 

 Շարունակությունը` այստեղ: