Սովետական ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ և նկարիչ Վիկտոր Ցոյի ծննդյան օրն է այսօր։ Նա «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիրն է։ Բազմաթիվ համերգներ է տվել արտասահմանում, այդ թվում` Սպիտակի երկրաշարժի տուժածների օգտին։ Նկարվել է «ԱՍՍԱ», «Ասեղ» ֆիլմերում։ Վիկտորը զոհվել է 28 տարեկանում՝ ավտովթարից։«Կինո» խմբի վերջին ալբոմը վերջնական տեսքի է բերվել և հնչունավորվել Յուրի Կասպարյանի կողմից։ Ցոյը համարվում է ռուսական ռոքի մեծագույն լեգենդներից: