Տեսողական էֆեկտների ստեղծման ոլորտի վետերան Ռոջեր Կուպելյանը, ով հանրությանը հատնի է «Մատանիների տիրակալը» եռագրությունից, «Կարիբյան ծովահենները» կինոշարքից և այլ ֆիլմերից, «Էմմի» մրցանակի առաջադրված պրոդյուսեր Ուիլյամ Մարթենսը և մի շարք միջազգային փառատոնների մրցանակակիր պրոդյուսեր Սեդա Մելքոնին («Journey Pictures») միավորվել են` ստեղծելու համար «Բյուզանդիայի արևելքը. պատերազմի աստվծները և պատերազմող սրբերը» էպիկական փաստագրական կարճ սերիալների շարքը: «Թումո» ստեղծարարար տեխնոլոգիների կենտրոնից, Ռոջեր Կուպելյանի գրաֆիկական վեպի հիման վրա, գիտական և պատմական ուսումնասիրությունները կուղղորդեն դեպի կրոնի և քաղաքականության հակամարտության իրական պատմությունը Հռոմեական և Պարսկական կայսրությունների միջև, քրիստոնեության ծնունդը և Հայկական թագավորությունը, որն առաջինը որպես պետականը նդունեց նոր կրոնը:

 

Մասնավոր ֆինանսավորմամբ` հունիսի 7-ին սկսվել է այս ֆիլմի արտադրությունը Հայաստանում: Գրասենյակը տեղակայված է «Թումո»-ում, որտեղ կենտրոնի սաներին տրվել է ֆիլմի ստեղծագործական խմբից ուսանելու հնարավորություն՝ օգնելով նկարահանումներին, ինչպես նաև դրանց որոշ դրվագներին մասնակցելով որպես դերասաններ: Հայաստանում նկարահանվող ֆիլմի մասը ղեկավարում է հայաստանաբնակ Արմեն Կուպելյանը` «Fugitive Studios»-ից:

 

Աշխատանքների ավարտից հետո ֆիլմերի շարքը կներկայացվի աշխարհին 2014-ի աշնանը: Ֆիլմի երաժշտությունը հեղինակելու է "Grammy"-ի մրցանակակիր, "System of a Down" խմբի մենակատար Սերժ Թանկյանը: