«Խաղ իմ կանոններով» ֆիլմի և հիմնական 6 դերակատարներից Հայկ Ավագյանի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Հայկն օրերս նշանվել է, դե իսկ առաջին մանրամասները վստահել է ESem.am-ին:)

«Խաղ իմ կանոններով»-ի դերասան և պրոդյուսեր Հայկի ընտրյալը Անետա Օհանջանյանն է, ով էպիզոդիկ դերով ներկայացել է այս ֆիլմում: Զույգն ընկերություն է անում ավելի քան 3 տարի: Անետան ավարտել է Թատերական ինստիտուտի Վավերագրական ֆիլմի ռեժիսուրայի բաժինը՝ Ռուբեն Գևորգյանցի կուրսը: Հենց Թատերական ինստիտում էլ կայացել է նրանց առաջին հանդիպումը:

 

 

Դերասանի փոխանցմամբ՝ սիրելիի հետ ծանոթացել են 2010 թվականին՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների ժամանակ: «Ես ուսանողական խորհրդի նախագահն էի, մեզ վստահվել  էր նախապատրաստական որոշակի աշխատանքներ: Երգող-պարող ուսանողների էինք փնտրում, Անետային էլ ներգրավեցինք»,- հիշեց Հայկը՝ հավելելով, որ նրան համակրել է առաջին հայացքից և մեծ ցանկություն է ունեցել տեսնել իր կողքին: Հետագայում շփումը ստիպել է հասկանալ, որ հենց Անետան է կնոջ իր իդեալը:

 

 

Զույգի նշանադրությունը կայացել է ընտանեկան միջավայրում: «Բավականին հետաքրքիր անցավ, մեծ հավաքույթ էինք կազմակերպել, սակայն տանը: Թե՛ իմ, թե՛ Անետայի ընտանիքն ավանդապահ է, և մեր ծնողների խորհրդով որոշեցինք տանն ավանդական նշանդրեք անել»,- ասաց նա:

Հայկի  փոխանցմամբ՝ դեռ հստակ չեն որոշել, թե երբ կամուսնանան, թեև ինքը շատ է  ցանկանում, որ հարսանիքը կայանա  աշնանը:

ESem.am-ը շնորհավորում է զույգին և երջանկություն  մաղթում:)


Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը