NatCen Social Research սոցիոլոգիական ծառայությունը պարզել Է, որ Մեծ Բրիտանիայում նկատելիորեն փոխվում Է վերաբերմունքը «իսկական բրիտանացի» հասկացույթան նկատմամբ:

 

Ծառայությունն արդեն ավելի քան 30 տարի անցկացնում Է իր ամենամյա հետազոտությունները: Այս տարի հարցմանը մասնակցել Է 3 հազար մարդ: 

 

Հրապարակված հաշվետվությունից հետեւում Է, որ վերջին տասը տարվա ընթացքում աճել Է այն մարդկանց թիվը, ովքեր անգլերենի իմացությունն անհրաժեշտ պայման են համարում բրիտանացի համարվելու համար: Եթե 2003 թվականին այդպես Էր կարծում քաղաքացիների 86 տոկոսը, ապա այժմ այդ կարծիքին Է երկրի բնակչության արդեն 95 տոկոսը:

 

Հարցման մասնակիցների 77 տոկոսի կարծիքով՝ բրիտանացի համարվելու համար հարկավոր Է կյանքի մեծ մասն ապրել Մեծ Բրիտանիայում:

 

NatCen Social Research ծառայության ղեկավարի խոսքով՝ հետազոտությունը ցույց Է տվել, որ մարդիկ ցանկանում են ավելի խիստ կանոններ սահմանել երկիր ժամանող ներգաղթյալների նկատմամբ: Օրինակ, հարցվածների 61 տոկոսն այն կարծիքին Է, որ Եվրամիության երկրներից ներգաղթյալները պետք Է սպասեն երեք տարի, նախքան նրանք կկարողանան օգտվել Մեծ Բրիտանիայի բոլոր սոցիալական բարիքներից:

 

Հարցման մասնակիցների մեկ քառորդի կարծիքով՝ շատերը ձգտում են Մեծ Բրիտանիայում հաստատվել բացառապես հնարավոր ամեն տեսակ օգուտներ քաղելու նպատակով: Հարցվածների կեսն այն կարծիքին Է, որ ներգաղթի հիմնական պատճառն աշխատանքն փնտրելն Է: