Life.panorama.am-ը գրում է.

 

Ինչպես հայտնի է, կինը ակնաջներով է սիրում: Ինչո՞ւ են անհրաժեշտ նուրբ խոսքերը, ինչո՞ւ են կանայք այդքան կարևորում հաճոյախոսությունները:

 

Ամեն ինչ շատ պարզ է: Կնոջը հաճոյախոսելով` դուք մեկ հարվածով երկու նապաստակ եք սպանում` և բավարարում եք նրան սատարման պահանջը, և նրան հիացմունքի պահանջը: Հաճոյախոսության արդյունավետությունը ուժգին է այն ժամանակ, երբ կնոջը հաճելի որևէ բան ասելով` ցածրացնում եք ձեզ` բարձրացնելով նրա անհատականությունը որպես կին:

 

Շատ հաճախ ճիշտ ընտրված խոսքերը ճիշտ ժամանակին կարող են հաջող ծանոթությունների, գայթակղությունների ականատես լինել և վերջապես կարող են կրակ հաղորդել արդեն ծավալված հարաբերությունների: Եթե զույգերը միասին են արդեն մի քանի տարի, դա չի նշանակում, որ նրա մոտ պակասել է հաճոյախոսությունների պահանջը: Կանանց հետ շփումներում փորձառու տղամարդիկ կարծում են, որ հաճոյախոսությունը համեմունք է հարաբերություններում: Դրանք այն խոսքերն են, որոնք օգնում են կնոջն զգալու ձեր կողմից ցուցաբերած ուշադրությունը, թե որքանով եք հետաքրքրված իրենով:

 

Սակայն ոչ բոլոր կանայք են նախընտրում լսել հաճոյախոսություններ, սա պայմանավորված է որոշակի բարդույթներով: Այսպիսի կանանց ավելի լավ է գործով ապացուցել ձեր հետաքրքրությունը:

 

Ինչպիսի՞ հաճոյախոսություններ անել

 

Ի՞նչ է պետք շշնջալ կնոջը:

 

Միշտ կնոջը ասեք, որ նա այնպիսին չէ, ինչպիսին ուրիշները, ասել է անգլիացի գրող Ուինդեմ Լյուիսը: Այն ինչը հաճելի է ձեր աչքերի համար, դա էլ անհրաժեշտ է գովել, լինի դա նոր հագուստ, պայուսակ, սանրվածք, նրա հաճելի ժպիտը: Հաճոյախոսությունը հատուկ անհրաժեշտ է տոնական օրերին: Այս օրերին կինը անպայման կցանկանա գեղեցկանալ` նոր հագուստ կրելով, ոչ սովորական սանրվածքով: Այստեղ պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի ճիշտ ժամանակին նկատեք և հաճոյախոսեք փոփոխությունները: Նույնիսկ իր վրա ամենավստահ կինը կարիք ունի հաստատման այն բանի, որ նա գրավիչ է:

 

 

Շարունակությունը` այստեղ: