Սիմա Բաղդասարյանը նոր է վերադարձել Իտալիայի Սարդինիա կղզուց, ուր, ինչպես տեղեկացրել է BRAVO.am-ին, մեկնել էր գործնական նպատակով, սակայն կարողացել է աշխատանքը համատեղել հանգստի հետ:):

 
Սիմա Բաղդասարյանը` Սարդինիայում
 


Հաղորդավարուհու խոսքով` “Արմենիա” հեռուստաընկերության “Բարի լույս, հայեր” ծրագրի շրջանակում եթեր կհեռարձակվի “Իտալական խոհանոց” խորագրով հավելված.“3 շաբաթ իտալացի շեֆ-խոհարարների հետ կներկայացնեմ նրանց ազգային ուտեստները: Քանի որ կղզում էինք, հիմնականում օգտագործել ենք ծովային մթերքներ”:

 
Սիմա Բաղդասարյանը` իտալացի շեֆ-խոհարարի հետ
 


5 օր տեւած նկարահանումներն անցել են ուրախ մթնոլորտում: Սիման նշում է` իտալացի խոհարարները կատակասեր են.“Սովորեցնում էին ուտեստի բաղադրիչների իտալերեն անվանումները, սակայն պատրաստման ժամանակ կատակով մեկ այլ բաղադրիչի անուն էին տալիս` շփոթեցնելով ինձ”:

Սարդինիան հիացրել է հաղարդավարուհուն.“Վայելել եմ կղզու գեղեցկությունը… Անմոռանալի օրեր էին: Իսկ մեր աշխատանքի արդյունքը հեռուստադիտողը կգնահատի այս ամսվա վերջից”:

 

 Շարունակությունը` այստեղ: