Bravo.am-ը գրում է.

 

 

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարեմբոյի նախկին կինը շուտով կրկին ամուսնության դաշինք կկնքի: Այս լուրը հայերիս հետաքրքիր է այնքանով, որ նրա ընտրյալը մեր հայրենակիցն է, ով տարիներ առաջ Հայաստանից տեղափոխվել է Մարսել, իսկ այժմ բնակվում է Մարաքեշում։ Սեքսուալ շիկահերին արդեն վաղուց են նկատում Անդրե Օհանյանի հետ միջոցառումների մասնակցելիս, նրանք հաճախ ներկա են լինում նաեւ հայկական արարողություններին:): 

 
Անդրե Օհանյանը եւ Ադրիանա Կարեմբոն
 


BRAVO.am-ն արդեն պատմել է, որ մոդել եւ հաղորդավարուհի Ադրիանան այս տարի Ֆրանսիայում հայկական ֆոնեթոնի կնքամայրն է լինելու, նաեւ նշել էինք, որ գեղեցկուհին հայկական արմատներով սիրեցյալ ունի: Ճանաչված զույգը վերջերս հայտարարել է, որ այս ամսվա երկրորդ կեսին կօրինականացնի հարաբերությունները:

 
Ադրիանա Կարեմբոն
 


Հարսանեկան խնջույքը տեղի կունենա “Ջադ-Մահալ” ռեստորան-դղյակում, որը պատկանում է փեսային` Անդրե Օհանյանին, ում իրական անունն Արամ է։ Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում գտնվող այս համալիր են այցելում հանրահայտ բազմաթիվ դեմքեր, որոնցից շատերն էլ հրավիրված կլինեն նշելու զույգի միությունը։


Շարունակությունը`այստեղ: