Life.panorama.am-ը գրում է.

 

Հայտնի ավտոարշավորդ Միխաիլ Շումախերի մահվան մասին լուրը պայթեցրել է բլոգոսֆերան: Բայց հիվանդանոցից, որտեղ գտնվում է Ֆորմուլա 1-ի հայտնի արշավորդը, շտապել են հերքել լուրը: Շումախերի մահվան մասին լուրերը, որ տարածվել են համացանցում, կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում, ասվում է հիվանդանոցից:

 

Հիշեցնենք, որ ավտոարշավորդը գտնվում է կոմայի մեջ: Նա այդ վիճակում է հայտնվել անցած տարի դահուկային սպորտով զբաղվելու ժամանակ գլխի ստացած վնասվածքից հետո: Բժիշկները ավելի վաղ հայտարարել էին, որ Շումախերի երկրպագուների դրական լուրեր նրա առողջականից չսպասեն: