Ասում են՝ ցանկացած երկրի զարգացվածության, քաղաքակրթվածության և կենսամակարդակի մասին ճշգրիտ պատկերացում կազմելու համար պետք է այցելել տվյալ երկրի գերեզմանատները:

 

 

 

 

Գերմանիայում անգամ մահվան և վշտի, կորստի հետ համակերպվելու և ողջ արարողակարգն անցկացնելու հատուկ ծես ունեն, ամեն բան արվում է կազմակերպված, ըստ հերթականության և կարգի:

 

 

 

 

Մահացողի վերաբերյալ հաճախ հայտարարություն է տրվում տեղական նշանակության թերթերում, այսպիսով իրազեկում են ծանոթ-բարեկամններին, որից հետո ստանում են ցավակցական բացիկներ՝ որպես կանոն գումարով, հրավիրվում են սգո արարողությանն ու հուղարկավորությանը, այդտեղ որևէ մեկը, ով լավ ճանաչել է մահացածին, վերջինիս մասին ճառ է ասում, պատմում հանգուցյալի ապրած կյանքի մասին, հաճախ նաև արտասանում են, երգում: Թաղման արարողությունից հետո գնում են հոգու հացը բաժնեկցելու, սակայն սրան ոչ բոլորն են մասնակցում. որպես կանոն՝ այն շատ մտերիմների համար է:

 

 

 

 

Բազմաթիվ են սգո ծառայությունները, որոնք կարող են օգնել՝ կազմակերպելու մահացած մարդու հրաժեշտի ողջ արարողությունը: Ծառայություններն այնքան շատ են ու բազմատեսակ, որ նկարագրելն անգամ անիմաստ է. միայն ասեմ, որ այդ ծառայություններից մեկն էլ առաջարկ է՝ հանգուցյալին  ծովում թաղելու:

 

 

 

 

Լինում են դեպքեր, երբ ծանր հիվանդ մարդն ինքն է որոշում, թե մոտալուտ մահվանից հետո իրեն ինչպես, որտեղ թաղեն, անգամ՝ ընտրում է հագուստը, հուղարկավորման ձևը,  գերեզմանաքարը …

 

 

 

 

Պատահական չէ, որ գերմանական գերեզմանատներում գտնվելով և ուշադիր նայելով, զգում ես, որ դրանցից յուրաքանչյուրն այդ մարդու մասին է, նրա անհատականության դրսևորումը: Գիտակցում ես, որ անգամ մահն ու վիշտը դեմք ունի հենց գերեզմանի տեսքով:

 

 

 

 

Գերմանական գերեզմանատները ճոխ ու ձևական ոչինչ չեն պարունակում, դրանք պարզապես հնարավորինս արտացոլում են մահացած մարդու տեսակը, նախասիրությունները, անգամ՝ մասնագիտությունը:

 

 

 

 

Քանի որ թեման հաճելիներից չէ, չեմ ցանկանում շատ մանրամասնել այս ամենը, միայն ցանկանում եմ ներկայացնել գերմանական գերեզմանատներից մեկում արված լուսանկարները, որոնք ձեզ հնարավորություն կտան մոտավոր պատկերացում կազմելու և համեմատելու մեր` հայկականների հետ:

 

 

 

 

Հ.Գ. Գերեզմանատները հաճախ մեծ այգի ու պուրակ են հիշեցնում, դրանք չափազանց խնամված են, մաքուր և ոչ մռայլ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անի Քոչար

Գերմանիա