Այս օրերին հանրահայտ սուպերմոդել Իրինա Շեյքը հանգիստն անցկացնում է Մոսկվայում: Այդ մասին տեղեկանում ենք նրա ինսթագրամյան ֆոտոբլոգից, որտեղ Շեյքը լուսանկարներ է տեղադրել: Դրանցում նա հանգիստն է վայելում իր ընկերների հետ և զվարճանում: Մոդելը նաև ֆոտոկոլաժ է հրապարակել, որում տեսարաններ կան իր մասնակցությամբ «Հերկուլես» ֆիլմից: