Հունվարի 10-ից 11-ի գիշերը ԱՄՆ-ում տեղի ունեցավ Critics' Choice Movie Awards –ի արարողությունը։ Կարմիր գորգ, շլացուցիչ աստղեր՝ էլ ավելի շլացուցիչ հագուստով. ամեն ինչ վառ ու հետաքրքիր էր։ Critics' Choice Movie Awards 2013-ի արարողությանը ներկա էին Էն Հեթըուեյը, Ամանդա Սեյֆրիդը, Ջենիֆեր Լոուրենսը, Էվա Լոնգորիան, Մեթյու Մաքքոնահին, Բրեդլի Կուպերը, Էմիլի Բլանթը, Մարիոն Կոտիյարը, Բեն Աֆլեքը, Նինա Դոբրեւը, Ջեսիկա Չեսթեյնը, Օկտավիա Սփենսերն ու էլի շատերը։

Պետք է նշել, որ Critics' Choice Movie Awards –ը տարվա կարեւոր արարողություններին՝ «Ոսկե գլոբուսին» եւ «Օսկարին» նախորդող յուրատեսակ նախապատրաստում է։ Եվ զարմանալի չէ, որ մրցանակի թեկնածուների շարքում են եղել ե՛ւ «Արգոն» (լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բեն Աֆլեքը), ե՛ւ «Իմ ընկերը խենթ է» (Ջենիֆեր Լոուրենսն ու Բրեդլի Կուպերը մրցանակ են ստացել «Լավագույն կատակերգու դերասանուհի» եւ «Լավագույն կատակերգու դերասան» կարգերում), ե՛ւ նույնիսկ «Սքայֆոլը»։