«Այլ ընտանիք» խորագրով լուսանկարների շարքը համացանցում հուզմունքի մեծ ալիք է առաջացրել: Ռուս լուսանկարիչ Իրինա Պոպովան իր լուսանկարներում կիսում է 2-ամյա Անֆիսայի կյանքի պատմությունը, ով ապրում է թմրամոլների ընտանիքում: Քննարկում-վեճերը սկսել են զարգանալ այն ուղղությամբ, թե ինչ դիրքորոշում ունի լուսանկարիչն այս իրավիճակում՝ անկողմնակալ դիտորդի, թե մարդու, ով բացում է շրջապատի աչքերը և ցույց տալիս կյանքի սև կողմը: Իսկ պե՞տք էր արդյոք, որ լուսանկարիչը միջամտեր փոքրիկ աղջկա կյանքին:


Երեխայի թմրամոլ ծնողների հետ հանդիպումը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ նա փողոցում բախվել է Անֆիսայի մայրիկի` Լիլիի հետ: Լիլին հարբած էր և հազիվ էր ոտքի վրա կանգնում: Երբ Իրինան հրավիրել է նրան մասնակցելու նկարահանումներին, Լիլին սիրով ընդունել է, և նույնիսկ հրավիրել լուսանկարչին իր տուն, որտեղ նրան ներկայացրել է իր ընկերոջը` Պաշային:


Պոպովան մնացել է նրանց կեղտոտ և կիսաքանդ բնակարանում մոտ երկու շաբաթ, որի ընթացքում զույգը ողջ ժամանակ խմում էր ալկոհոլասեր ընկերների հետ: Ընթերցողներից շատերը ցնցված և զայրացած էին փոքրիկ աղջկա նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ պահանջելով իշխանություններից վերցնել աղջկա խնամակալության հարցը ծնողներից, որպեսզի չխաթարվի երեխայի հոգեբանական դրությունը: 


дети родителей наркоманов

Պաշան և իր ընկերները շատ ագրեսիվ են իրենց տարածքում` կողմնակի մարդկանց տեսնելիս

дети родителей наркоманов 2

Փոքրիկ Անֆիսան մոր հետ կիսում է  թափված ծխոխոտները

дети родителей наркоманов 3

дети родителей наркоманов 4

Լիլին վերադառնում է տուն` հերթական ճոխ խնջույքից հետո, իսկ Անֆիսան քնած է

дети родителей наркоманов 5

дети родителей наркоманов 6

дети родителей наркоманов 7

дети родителей наркоманов 8

дети родителей наркоманов 9

дети родителей наркоманов 10

Անֆիսան խմում է կաթը, մինչ իր ծնողները զբաղված են երեկույթից հետո բնակարանը կարգի բերելով

дети родителей наркоманов 11

дети родителей наркоманов 12

дети родителей наркоманов 13

Լիլին խնդրում է անցորդներից գումար` Անֆիսային պահելու համար, իսկ իրականում` թմրանյութերի համար

дети родителей наркоманов 14

дети родителей наркоманов 15

дети родителей наркоманов 16

 

Անֆիսային մանկատանը չգրանցեցին, սակայն նա այժմ գնում է մանկապարտեզ, իսկ Լիլին լքել է ընտանիքը. Անֆիսան մնացել է Պաշայի խնամակալության տակ